Հայտնի երգչուհի Ռիհաննայի համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել Թեքսասի նահանգի Դալլաս քաղաքում, հրդեհ է բռնկվել: 20 հազար հոգի տեղավորող American Airlines Center-ում տեղի ունեցող համերգի ժամանակ առաստաղից սկսել են կայծեր թափվել, և դահլիճը ծխով է լցվել:
Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան: Երգչուհին ներողություն է խնդրել համերգի ներկաներից և ասել, որ նոր համերգով կվերադառնա այստեղ:








































