Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

Ովքե՞ր են «այրում» Հայաստանը

Այսօր ամռան վերջին օրն է ու ենթագիտակցորեն հույս ունենք, որ ավարտվեց նաև զանգվածային հրդեհների սեզոնը։ Դա այդպես է, իհարկե, եթե հրդեհները պայմանավորենք միայն եղանակային գործոնով։ Վիճակագրությունը ու բարձրաստիճան պաշտոնյաների պնդումները, սակայն, այլ ենթադրությունների տեղիք են տալիս։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Սյունիքի մարզում մի շարք հրդեհներ են մարվել: «Մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում՝ ԱԻՆ, ՊՆ, Շրջակա միջավայրի նախարարության (Հայանտառի Կապան և Գորիսի մասնաճյուղեր, Զանգեզուր կենսոլորտային համալիր և ենթակա Արևիք ազգային պարկ), Սյունիքի մարզպետարանի, ոստիկանության, ՏԻՄ և սրտացավ քաղաքացիների ահռելի ջանքերի միջոցով: Հ.Գ. Ըստ վիճակագրության անտառային հրդեհների 96%-ը մարդածին է (անփութություն կամ միտումնավոր)»,- գրել է նա:

Նախարարն իրականում կարևոր թիվ է ներկայացրել՝ ասելով, թե անտառային հրդեհների 96%-ի հետևում կանգնած է մարդկային անփություն կամ միտումնավորության գործոնը։

Առաջին տպավորությամբ՝ մեր իրավապահ մարմիններն իրենց բարձրության վրա չեն գտնվում, որովհետև, կարծես թե, բացակայում է տեղեկատվությունը հրդեհների միտումնավոր դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հասարակության մեջ շրջանառվում են դավադրական կարծիքներ, որ նախկինները միտումնավոր սաբոտաժի են դիմում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը վարկաբեկելու նպատակով, հրդեհների միտումնավորության մասին խոսում է նաև բնապահպանության նախարարը, սակայն քանի դեռ բացահայտումներ չկան, ընդհանուր բնույթի այս խոսակցությունները չեն կարող տալ այն հարցի պատասխանը, թե ովքե՞ր են «այրում» Հայաստանը։

Այս հարցին հակված ենք ավելի գլոբալ պատասխան տալ՝ չտրվելով դավադրական կոնկրետ վարկածների գայթակղությանը։

Բնական աղետներից, հրդեհներից ապահովագրված չէ որևէ երկիր, սակայն կայացած համակարգերում ռիսկերը կառավարվում են, ինչի հետևանքով պետությունն արդյունավետ է իրականացնում իր կանխարգելիչ գործառույթները, մյուս կողմից՝ աղետի կամ հրդեհի հետևանքներն ավելի արդյունավետ են չեզոքացվում։

Հայաստանում հրդեհային «դավադրության» կամ «խռովության» տպավորություն է, որովհետև կառավարման համակարգը բացարձակապես չի գործում ու ծանրաքարշ մեքենայի տրամաբանությամբ՝ լավագույն դեպքում, զբաղված է հետևանքների վերացմամբ։

Եթե երկրում չկա օպերատիվ կառավարում իրականացնող արդյունավետ համակարգ, ապա հրդեհները կարող են լինել թե միտումնավորության ու անգամ՝ սաբոտաժի, թե անփութության հետևանք։ Կենսունակ համակարգի բացակայությունը թույլ չի տալիս ոչ միայն վերլուծել իրավիճակը ու հասկանալ հրդեհների առաջացման պատճառները, այլև՝ մշակել կանխարգելիչ արդյունավետ միջոցառումներ։ Եթե նույնիսկ հրդեհները հիմնականում մարդկային անփութության դրսևորում են, ապա դրանց աշխարհագրական ու քանակական առատությունը մարդկանց մոտ կարծիք է ստեղծում, որ որոշ դավադիրներ «այրում» են երկիրը իշխանության փաստացի չգոյության համատեքստում։

Իշխանությունը պարտավոր է հետևություններ անել, որովհետև հրդեհներն այլևս կարող են քաղաքական հետևանքներ ունենալ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում