Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ամուլսարը սպառնում է համընդհանուր պետաքաղաքական մահացու ճգնաժամ առաջացնել երկրում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1990-1995 և 1996-1999թթ. ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, 1992-1997թթ. Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը։

Պարոն Աբգարյան, Ամուլսարի թնջուկը սպառնում է լուրջ փորձաքար դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Ըստ Ձեզ՝ իշխանությունը ի՞նչ որոշում կկայացնի։

– Ամուլսարն արդեն սպառնում է համընդհանուր պետաքաղաքական մահացու ճգնաժամ առաջացնել Հայաստանում:  Ամեն ժամ ծնվում է մի նոր խորհրդանշական Ամուլսար: Հայաստանի հասարակայնության պառակտումն ընթանում է ամբողջ թափով: Բնապահպանական, օպտիմալացումների, կրթական, դատաքրեական համակարգերի վերակառուցման և նախորդ իշխանությունից ժառանգություն  մնացած հասարակական  այլևայլ քայքայումներով իրականացվող հակապետական հեղաշրջման սպառնալիքն արդեն հասնում է երկրի մայրաքաղաք: Իշխանության գործելակերպը չի համոզում, որ նա հասկանում է տվյալ հարցի էությունը և դրա անլուծելի մնալու վտանգավոր հետևանքները: Չի տեսնում կամ չի ուզում տեսնել դրանց մակերեսում ցցված սաբոտաժային ակնհայտ խոչ ու խութերը և ըստ այդմ՝ խնդիրը լուծելու հեռանկարը և ճիշտ ուղին: Եվ հարցը աստիճանաբար սկսել է դիտարկվել որպես հակամարտություն՝ Հայաստանի ժողովրդի և իշխանության, ինչպես նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ «էս սարն իմն է, էս ծառն  իմն է…» հենքի վրա: Այնինչ և՛ իշխանության, և՛ ժողովրդի համար մեծ խելք ու երևակայություն պետք չէր՝ հասկանալու համար, որ հարցի նույնիսկ լոկ արծարծումն իսկ  կախված չէ իրենց հակադիր կեցվածքից: Այստեղ հարցի լուծումը կապված է մեր երկրի և՛ իշխանության, և՛ ժողովրդի կողմից իր անկախության արժևորման առկա բարձիթողի իրավիճակի հետ: Այդ անկախության կարողությունները մտքներովս չի անցնում, և օտարների  կամքով ու հրահրմամբ սուր ենք բարձրացնում իրար վրա և, վերջին հաշվով, մեր երկրի անկախության մնացորդի վրա: Երկրի ներսում այդ պայքարի հրահրող շարժիչ ուժը ռուսական 5-րդ զորասյունն է՝ ղարաբաղյան հանցագործ կլանը և դրա հետևորդները, որոնք փորձում են հարցը օրակարգից հանել՝ պարզունակ անվտանգության և ազգայնականության մասին բարբաջելով: Խնդիրն այն է, որ բուն հարցի թիկունքում կանգնած են Ռուսաստանը ու Արևմուտքը, որոնք տվյալ պարագայում մրցակցում են իր ունեցվածքի շռայլ բաժանարար Հայաստանից իրենց շահաբաժինը պոկելու համար: Այս կարգի հարցում Արևմուտքը անհուսալիորեն հետ է մնացել ագահ ու անհագ Ռուսաստանից, որն արդեն վաղուց Հայաստանի իր գործակալական լայնասփյուռ  ցանցի կողմից  նվերների է արժանացել՝ ի դեմս մեր երկրի ռազմական, էներգետիկ, կապի, երկաթուղու և այլևայլ ոլորտների: Առայժմ իշխանությունը զբաղված է ամբոխավարությամբ՝ «թող ժողովուրդը որոշի», կամ՝ «սպասենք ստուգումների արդյունքներին»:  Բայց երևում է, որ ծագած և ծագող խնդիրների այդ ստուգումներն անվերջանալի են, և ՀՀ կառավարության կողմից այս հարցում կոնկրետ որոշում կայացնելն էլ՝ առայժմ անենթադրելի: Դրա համար համարձակություն է պետք երկու կողմերին էլ սթափեցնելու համար: ՀՀ պետական շահերը պաշտպանելու հարցերում  ծախու իշխանությունը մշտապես չի համարձակվում օտարների առջև «ոչ» բառն արտասանել:  Ինչևէ, պետք է արձանագրել նաև այն ակնհայտ  իրողությունը, որ չի զգացվում ներկա իշխանության լուրջ անհանգստությունը ՀՀ-ում տիրող առկա վտանգավոր զարգացումների պայմաններում ադրբեջանական հնարավոր ագրեսիայի էլ  ավելի մեծացող հավանականությանը:

Արդյո՞ք հանքը չշահագործելու դեպքում Հայաստանը պարտված դուրս կգա։

– Ես վստահ եմ, որ ճիշտ լուծում կատարելու դեպքում, բացի  քաղաքական անցողիկ կարճատև որոշ  հետևանքներից, դա նշանակալի հետևանք չի կարող ունենալ: Եթե մեր երկիրը սկսի զբաղվել իր սեփական  շահերի պաշտպանությամբ և չզբաղվի օտար երկրի շահերով ձևավորել իր ազգային և պետական  վասալական քաղաքականությունը օտարի կազմած  օրակարգով, ապա այն միջազգայնորեն ոտք կդնի օրինական  գործունեության դաշտ, որտեղ ձևավորում են պետությունների փոխհարաբերությունների հնարավորինս արդարացի կարգ ու կանոնները՝  հիմնված միջազգային երկկողմ ու բազմակողմ միասնական հարաբերությունների վրա:

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարում, բացի բնապահպաններից, նկատվում են նաև նախկին իշխանությունների հետ սերտ առնչություններ ունեցող անձինք։ Արդյոք այդ մարդկանց հետաքրքրում է Ամուլսարի՞ պահպանումը, թե՞ պարզապես գործող իշխանության դիրքերն են փորձում թուլացնել։

– Դա  ակնհայտ է և նպատակ է հետապնդում  ղարաբաղյան կլանի իշխանության վերահաստատմանը տալ համաժողովրդական կամքի դրսևորման  տեսք:  Հարց եմ տալիս՝ բա ի՛նչ պետք է անեին նրանք և նրանց տերերը: Փողը մնացել է իրենց ձեռքում, գործադիր իշխանության կառույցները հիմնականում դեռ կազմված են նախորդ իշխանության 2-րդ, 3-րդ  էշելոնի կադրերից, նոր իշխանությունն առ այսօր չունի իշխանավարման տեխնոլոգիաներին տիրապետող որևէ կադր, երկրի զարգացումը փաստորեն բոլոր առումներով կանգնած է մնում նույն բնագծի վրա, ունեն ռուս նացիստների  բացահայտ քայքայիչ աջակցությունը, արտաքին քաղաքականության մեջ դարձել են Օսկանյանի տխմար ու ձախողակ քոմփլեմենթար քաղաքականության հետևորդը, ինչը բացառում է  այլևայլ երկրների հետ սերտ հարաբերությունների հաստատումը, երկրի  տնտեսական զարգացումը և այլն:  Մյուս կողմից՝ ժողովրդի պայքարի ուղղությունն աստիճանաբար վտանգավոր   թեքումների է ենթարկվում տարաբնույթ կարևոր հարցերի  անլուծելի մնալու պատճառներով: Այսինքն՝ այն հարցերը, որոնց «լուծումները» մինչ այժմ  պետք է ուղղված լինեին նախորդ իշխանության հանցավոր, հակապետական, դավաճանական և կոռուպցիոն գործարքների դեմ, անլուծելի մնալով՝  աստիճանաբար սկսում են թեքվել նոր իշխանության դեմ: Սա արդեն քաղաքական ծուղակ է, որի մեջ հայտնվել է նոր իշխանությունը: Ուղղակի զավեշտալի է այն, երբ տեսնում ես, որ նախորդ իշխանության մունետիկներն ու կողմնակիցները  ժողովրդին «միացած»  հնչեցնում են միևնույն կարգախոսները, որոնք  երեկ ուղղված էին հենց իրենց դեմ: Մի խոսքով՝ պատմականորեն ոչ ավել և ոչ էլ պակաս, քան մի երկրորդ L’accord cordial (սրտալի համաձայնություն) հին ու նոր իշխանությունների միջև: Այսքան տխուր չէր լինի, եթե այդքան զվարճալի չլիներ: Մի խոսքով՝ այդ նախորդ իշխանավարողներն ու նրանց կողմից հրապարակ հանված պիցցայակերները առաջնահերթորեն միանշանակ նպատակ են հետապնդում ՀՀ-ում ամեն գնով վերականգնելու իրենց իշխանությունը: Այդ թվում՝ թեկուզ Ամուլսարի պահպանության հաշվին:

Տեսնո՞ւմ եք արդյոք արտաքին քաղաքական ազդեցություն Ամուլսարի շուրջ զարգացումներում։ Հնարավո՞ր է ներդրումների հոսքի կրճատում՝ Ամուլսարի հանքը չշահագործելու դեպքում։

– Իհարկե, արտաքին քաղաքական ազդեցություններն առկա են նաև Ամուլսարի հանքի պարագայում, և ես էլ այլ առիթներով դրանց մասին արդեն խոսել եմ: Չեմ կարծում, որ Ամուլսարի հանքը չշահագործելը  լուրջ ազդեցություն կթողնի ներդրումների՝ առանց այն էլ թույլ հոսքի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում