Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ, հաջողությամբ ավարտել է դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:
2019թ ապրիլին սկսված գործընթացի շրջանակներում Բանկն ընդհանուր առմամբ տեղաբաշխել է 1 մլրդ դրամ և 10 մլն դոլար ծավալով պարտատոմսեր՝ իր կողմից թողարկումների ընդհանուր ծավալը հասցնելով 22.3 մլրդ դրամին համարժեք գումարի:
Տեղաբաշխված պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,75% և 5,5%:
Շրջանառման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
<>,- ասել են Կոնվերս Բանկում:
Բանկում հայտնել են նաև, որ տեղաբաշխված դրամային ու դոլարային պարտատոմսերը գրանցվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով: