Monday, 06 05 2024
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, կլինեն նաև ուղիղ չվերթներ․ ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան

2004 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. 30-ամյա տղամարդը առևանգել է սիրած աղջկան, բռնաբարել, ապա նռնակով ներխուժել վերջինիս բնակարան՝ «սաղին տրաքացնելու»

2004 թվականի մայիսի 21-ի ուշ երեկոյան Մաշտոցի ոստիկանությունում մի կին ահազանգեց, որ ժամեր առաջ դստեր հետ իրենց տուն էր գնացել մի տղամարդ՝ Արտակ Ն.-ն, և խնդրել էր դստեր ձեռքը:

Աղջկա ծնողները մերժել էին՝ տղամարդն իրենց աղջկան հարմար չէր, աղջիկն էլ նրա կողքին մի տեսակ վախվորած ու տարօրինակ լուռ էր:

Մերժում ստանալով՝ Արտակ Ն.-ն կատաղած վեր էր ցատկել տեղից, գրպանից հանել ատրճանակ ու նռնակ և սպանության սպառնալիքներ տալով՝ ծնողների աչքի առաջ առևանգել էր աղջկան:

Այն, ինչ կատարվել էր այս տարօրինակ «խնամախոսությունից» ու առևանգումից հետո, ծանր մղձավանջ էր հիշեցնում:

Արտակ Ն.-ն առևանգած աղջկան տարել էր Երևանյան լճի ափ ու… բռնաբարել՝ «իրենով» էր արել: Հետո աղջկան տարել էր ծանոթի տուն՝ մտածելով, թե անպատվված աղջիկն այլևս իր կողքից հեռանալ չի կարող, նրա ծնողները ստացել են իրենց պատիժը:

Սակայն աղջիկը, Արտակի համար անսպասելի, դիմել էր փախուստի ու, մինչև Արտակի վրա հասնելը, հասցրել էր թաքնվել փողոցում կանգնած մեքենաներից մեկի մեջ: Արտակը հետապնդել էր աղջկան, բայց տեսնելով, որ ձեռքից բաց է թողել նրան, սպառնալիքներ էր գոռացել. «Գալու եմ ձեր տուն ու սաղիդ տնով-տեղով տրաքացնելու եմ»…

Աղջիկը զգուշացրել էր ծնողներին, մայրն անմիջապես ահազանգել էր Մաշտոցի ոստիկանություն:

Մայիսի 22-ին Մաշտոցի ոստիկանության աշխատակիցները դարան էին սարքել Մարգարյան փողոցի շենքերից մեկում գտնվող բնակարանում: Սպասում էին վտանգավոր կրկնահանցագործ՝ նախկինում 5 անգամ դատապարտված 30-ամյա Արտակ Ն.-ին:

Նախապես տարհանել էին ոչ միայն հիշյալ բնակարանի, այլ ամբողջ մուտքի բոլոր բնակիչներին՝ տեղյակ լինելով, որ վտանգավոր հանցագործը զինված է, նա նաև նռնակով էր սպառնացել, բացի այդ՝ արդեն իսկ կատարել էր մի քանի ծանր հանցավոր արարք ու հնարավոր է՝ այլևս ոչնչի առաջ չկանգներ:

Աղջկա բնակարանում Արտակին դարանակալել ու սպասում էին ոստիկանության 5 աշխատողներ:

Ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Արտակ Ն.-ն հայտնվել էր այդ բնակարանում՝ ի կատար ածելու սպառնալիքը՝ նա խոսքերը քամուն տվողներից չէր՝ ասել էր, ուրեմն՝ պիտի պայթեցներ…

Արտակը տուժող աղջկա բնակարան էր մտել «կազմուպատրաստ»՝ մի ձեռքին՝ նռնակը, մյուս ձեռքին՝ օղակը՝ մինչև բնակարան մտնելն էր նռնակը մարտական վիճակի բերել:

Բնակարան մտնելով ու իր դիմաց ոստիկանների տեսնելով՝ Արտակը նռնակը նետելու շարժում էր արել: Դեպի վտանգավոր հանցագործն էր նետվել ոստիկանության կապիտան Հայկ Ղ.-ն:

Նռնակը պայթել էր Արտակի ու Հայկի միջև: Արտակ Ա.-ն տեղում մահացել էր:

Կապիտան Հայկ Ղ.-ն ծանր վնասվածքներ էր ստացել, նաև՝ կոկորդի շրջանում: Տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել նաև բնակարանում դարանակալած մյուս ոստիկանները:

Հայկ Ղ.-ն ստացած վնասվածքներից օրեր անց հիվանդանոցում մահացել է: Նրա մահից հետո ծնվել է անդրանիկ որդին, որի ծնունդին Հայկը յոթ տարի սպասել էր…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում