Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Խանդավառությամբ չեմ սպասում վարչապետի հետ հանդիպմանը. Ինչու նյարդերս քայքայեմ. Լևոն Շարաֆյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը:

– Պարոն Շարաֆյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի հայկական համայնքի հետ հանդիպում կունենա։ Սպասո՞ւմ եք վարչապետի հետ հանդիպմանը խանդավառությամբ և Ձեր մտահոգությունները հայտնելո՞ւ եք նրան։

– Ոչ, ես խանդավառությամբ չեմ սպասում։ Եթե ինձ հրավիրեն, ես կգնամ հանդիպման, եթե առիթ եղավ, ես կասեմ իմ կարծիքը, բայց ասել, որ խանդավառ եմ, որ գնամ հանդիպեմ՝ նման բան չկա։ Օրինակ՝ եթե Գլենդել գար ու ներկայացում խաղար Ալ Պաչինոն, ես ամեն ինչ կանեի, որ գնայի, տեսնեի։ Իսկ Փաշինյանի հետ հանդիպմանն այդպես չեմ սպասում։

– Բայց Դուք բազմաթիվ խնդիրների մասին բարձրաձայնել եք, և վարչապետի հետ հանդիպումն առիթ է Ձեր մտահոգությունները հայտնելու համար։

– Իմ կարծիքը նրան պետք չի, ոչ մեկի կարծիքը նրան պետք չի։ Ինչու ես նյարդերս քայքայեմ, ինչ-որ բաներ ասեմ, ինքն էլ լայն ժպտա, ինչ-որ բան պատասխանի, հետո եթեր գցի կամ չգցի։ Դրանից ոչ մի օգուտ չկա։ Այլ բան, եթե լուրջ հավաք լինի, նստենք մի քանի հոգով ու հարցեր քննարկենք։ Բայց եթե մեծ մասսա է հավաքվում, մեկը խոսում է, դրանից ոչ մի օգուտ չկա։ Մարդը կպատասխանի հարցերին, կթողնի կգնա, իսկ թե ես համաձայն եմ դրան, թե ոչ՝ ոչ մեկին իմ կարծիքը չի հետաքրքրում։ Դրա համար ես նման հանրահավաքներին չեմ մասնակցում։

– Պարոն Շարաֆյան, Հայաստանում արդեն գործում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտը։ Հանձնակատար է նշանակվել Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը։ Ի՞նչ սպասելիքներ կան։

– Ես Զարեհ Սինանյանի հետ շատ մոտ եմ և նախքան Հայաստան գնալն էլ հանդիպել եմ, խոսել ենք։ Շատ լավ տղա է, մենք լավ ընկերներ ենք, բայց ես Զարեհի հետ քաղաքականությունից չեմ խոսել։ Ես իր հետ Գլենդելի պրոբլեմներից եմ խոսել։ Բան կա, որ համաձայնել է, բան կա, որ չի համաձայնել, բան կա, որ ինքն արել է ինձ համար, ինչի համար շնորհակալ եմ։ Հիմա ինքը գնացել է Հայաստան, ես չգիտեմ, թե որն է իր գործունեությունը։ Ինքը շատ կիրթ ու գրագետ մարդ է։ Իմիջիայլոց, Զարեհ Սինանյանը ծնվել ու մեծացել է Ամերիկայում, բայց մաքուր հայերեն է խոսում, շատ լավ անգլերեն է խոսում և հրաշալի տիրապետում է բոլոր իրավիճակներին։ Իսկ Հայաստանում իր գործունեությանը ծանոթ չեմ, չգիտեմ՝ ինչ է անում։ Գիտեմ, որ Ռուսաստան գնաց, այնտեղի հայկական համայնքի հետ հանդիպեց։ Ես գիտեմ, որ ինքը ազնիվ մարդ է և իր գործը կանի, համոզված եմ։

– Առհասարակ Ձեր հիասթափության պատճառները որտեղի՞ց են գալիս։

– Իմ վրդովմունքը մնաց վրդովմունք։ Ես բավականին թուքումուր ստացա ամբոխի կողմից։  Այսինքն՝ եթե իմ և նրանց կարծիքները չեն համընկնում, ուրեմն ես դառնում եմ ազգի թշնամի։ Եղբայր, ես չեմ ուզում լինել ազգի թշնամի, ես Հայաստանում մեծացել եմ, կայացել եմ։ Հայաստանն ինձ այնքան բան է տվել, որքան չի տվել ու չի կարող տալ ոչ մի երկիր։ Հիմա ես Ամերիկայում եմ, ու եթե ինձ դեռ հարգում, սիրում են, դա էլի Հայաստանի շնորհքն է։ Դրա համար ես չեմ կարող լինել ազգի թշնամի։ Իսկ ոմանք այնպիսի բաներ են գրում, որ չգիտեմ՝ պատասխանեմ, չպատասխանեմ, իջնեմ իրենց մակարդակին։ Ես հիմնականում չէի պատասխանում։ Հիմա թացը չորի հետ խառնվել է։ Ես հիմա Ֆեյսբուք չեմ մտնում, ես ուզում եմ, որ Հայաստանը լավ լինի։ Դուք եք ընտրել Հայաստանի ղեկավարությանը, կառավարությանը, և Աստված տա, թող ամեն ինչ լավ լինի, ես բան չունեմ ասելու։ Ես նրան չեմ ընտրել, դրա իրավունքն էլ չունեի։ Հիմա դուք ընտրել եք, վայելեք կամ քննադատեք, կամ պաշտեք՝ Աստված սարքեք։ Հիմա ես չեմ կարող կարծիք հայտնել վարչապետի մասին՝ ո՛չ լավ, ո՛չ վատ։ Լավն է՝ ձերն է, վատն է՝ էլի ձերն է։ Վատը լինի՝ կտխրեմ, լավը լինի՝ կուրախանամ։

– Պարոն Շարաֆյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ մշակույթի նախարարությունը միավորվեց այլ նախարարությունների հետ և փոխվեց մշակույթի գծով փոխնախարարը։ Հուսադրո՞ղ են այս քայլերը ոլորտն առողջացնելու համար։

– Ես այդ քայլից ո՛չ դրական բան եմ տեսել, ո՛չ բացասական։ Եթե փոխվել է, պետք է  մի դրական կամ մի բացասական բան լիներ, բայց ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը։ Ես չեմ հասկանում, թե այդ փոփոխությունն ինչի համար արվեց, ինչու են միացրել նախարարությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում