Պակիստանի հյուսիարևմտյան Բաթաղրամ շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան, երեխա և մեկ տղամարդ, 19-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է RBC-ն՝ հղում կատարելով Geo News գործակալությանը:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքական հանրահավաքի ժամանակ, որը կազմակերպվել էր «Պակիստանի մուսուլմանական լիգա» կուսակցության անդամներից մեկի կողմից, սակայն մինչև քաղաքական ղեկավարության այստեղ ժամանելը:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել:





































