«Կիսում եմ հանրաքվե անելու անհրաժեշտությունը հաստատող կարծիքը, բայց որպես իրավաբան՝ տարակուսում եմ՝ Տեղական հանրաքվեի մասին և նաև Հանրաքվեի մասին 2018թ. օրենքներում այնպես ընդհանուր են ձևակերպումները տրված, որ գրեթե բան չի մնում հանրաքվեով լուծելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հարցը հանրաքվեով լուծելու խնդրին:
Պատգամավորը նշեց, որ հեղափոխությունից հետո ամեն օր ակցիաներ են.«Հեղափոխությունն արեցին, որ ամեն օր այդ նույն վիճակը շարունակվի՞»: