Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ինչպե՞ս է Հայաստանը լուծել Ամուլսարի հարցը. պատասխանը տրված է

Քսանինը տարի առաջ այս օրը Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի է ունեցել թերևս ամենապատմական, նշանային իրադարձություններից մեկը։ ՀԽՍՀ վերջին Գերագույն խորհուրդը, որը փաստորեն դարձավ նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանը, ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այս փաստաթուղթը 88-ի համազգային շարժման ամենակարևոր, պատմական ձեռքբերումներից մեկն էր, նախկին սովետական տարածքում դեմոկրատական ուժերի կողմից ընդունված ամենասոլիդ փաստաթղթերից մեկը, որն արժեքավոր է հատկապես այն պատճառով, որ ընդունվել է պետական բարձրագույն մարմնի կողմից։

Հայաստանն այն բացառիկ երկիրն էր, որ անկախության հասավ ԽՍՀՄ օրենքներով՝ այսպիսով լեգիտիմացնելով համազգային շարժումն ու նրա քաղաքական նվաճումները։ 1990թ.-ի մայիսի 20-ին ՀՀՇ-ն մասնակցեց Գերագույն խորհրդի ընտրություններին ու սովետական ընտրական օրենսդրության շրջանակներում համոզիչ հաղթանակ տարավ կոմունիստական նոմենկլատուրայի հանդեպ։ Սա անկախ պետականության վերականգնման շրջադարձային հանգրվան էր, որին հաջորդեցին Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունը Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում՝ 1990-ի օգոստոսի 4-ին, Անկախության հռչակագրի ընդունումը՝ նույն տարվա օգոստոսի 23-ին, ու Անկախության հանրաքվեն՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին։

Անկախության հռչակագիրը, որը բաղկացած է 12 կետերից, բացառիկ փաստաթուղթ է, որը ոչ միայն ուղենշում է Հայաստանի զարգացման տեսլականը, ստեղծում է նոր հանրապետության սահմանադրական հիմքերը, այլ նաև տալիս է կոնկրետ բանաձևումներ, որոնք իրենց արդիականությունը չեն կորցրել անգամ 29 տարի անց՝ տալով նաև այսօրվա կնճռոտ հարցերի պատասխանները։

Օրինակ՝ Հռչակագրի 7-րդ հոդվածում բառացիորեն կարդում ենք. «Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք»:

Անկախության հռչակագիրը համազգային կոնսենսուսի արդյունք է ու թերևս միակ փաստաթուղթն է, որի հանդեպ մեր հասարակությունը պահպանել է իր բացառիկ ակնածանքն ու հավատարմությունը։ Սա պատահական չենք արձանագրում, որովհետև անկախության գործընթացի մեկնարկին Հայաստանի նոր ղեկավարությունն ու հասարակությունը փաստորեն արձանագրել են, որ Հայաստանը չի կարող հանքահեն երկիր լինել, ու առնվազն ամրագրել են մեր պետության ու հասարակության սուվերեն իրավունքը բնական հարստությունների, ընդերքի հանդպ։

Առնվազն 1998-ից սկսած՝ Հայաստանի իշխանությունները, ավելի ստույգ՝ քրեաօլիգարխիկ համակարգը, մեղմ ասած, թքած են ունեցել Անկախության հռչակագրի վրա՝ հասարակության սուվերեն իրավունքները, դիրքորոշումները ստորադասելով իրենց կոռուպցիոն անհագ ախորժակին։

Ցավալիորեն արձանագրենք, որ Ամուլսարի հարցում հեղափոխության իշխանության դիրքորոշումները նույնպես սկզբունքորեն ներդաշնակ չեն Անկախության հռչակագրի պահանջներին (խնդիրը չի վերաբերում հանքը շահագործել-չշահագործելու պարզունակ դիլեմային)։ Այս դեպքում գործ ունենք Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական անճարակության հետ։

Հանքարդյունաբերության հարցում Հայաստանի հասարակությունն իր դիրքորոշումը հայտնել է 29 տարի առաջ, ու այսօր վատ չէր լինի ուշադիր կարդալ Անկախության հռչակագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում