Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին հայտնի է «Ինքնասպանների ջոկատը» և Քվենտին Տարանտինոյի վերջին «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմերից: Վերջերս նա երկրպագուների հետ կիսվել է ավստրալական Vogue-ի համար արված իր լուսանկարներով: Սակայն դրանցից մեկը համացանցում բուռն քննարկումների առիթ է հանդիսացել, քանի որ այդտեղ բացակայել է մեկ կարևոր դետալ:
Լուսանկարում դերասանուհին կեցվածք է ընդունել բավականին տարօրինակ դիրքով, ինչի հետևանքով թվում է, թե նա միայն մեկ ոտք ունի, այն էլ՝ անսովոր անհամաչափ: Մեկնաբանություններում բաժանորդները հարց են տալիս, թե ինչու լուսանկարը անմիջապես չի վերացվել և նույնիսկ հրապարակվել է: Ի վերջո, դժվար է այն հաջողված անվանել:
«Ok Google, որտե՞ղ է երկրորդ ոտքը», «Շատ գեղեցիկ է, բայց ինչ է այդտեղ կատարվում ոտքերի հետ», մեկնաբանություններում գրել են օգտատերերը: