Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակ Տրևոր Մելարդը որոշել է նիստի ժամանակ խնամել պատգամավորի երեխային՝ տեղեկացնում է Reuters-ը։
Խորհրդարանում վառելիքի գների վերաբերյալ բուռն քննարկումների ընթացքում խոսնակ Մելարդը առաջարկել է հետևել պատգամավորներից մեկի երեխային։
Խոսքը ԱԺ պատգամավոր Թամաթի Քոֆիի և նրա ամուսնուէ՝ համասեռամոլ զույգի որդու մասին է: Ամուսնական զույգի համար երեխային ծննդաբերել է փոխնակ մայրը, իսկ նրա կենսաբանակա հայրը դարձել է ինքը օրենսդիրը։