Tuesday, 14 05 2024
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00

«ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է. ՔԿ

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, ներկայացել է Քննչական կոմիտե եւ հարցաքննվել խուլիգանության դեպքի առթիվ դեռեւս հունիսի 8-ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշենք, որ նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 5-ին Երեւանի կենտրոնում միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։

Մասնավորապես, միջադեպը գրանցվել էր Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում: Դեպքի ականատեսներից մեկը «Փաստինֆո»-ին պատմել էր, որ Արտակ Սարգսյանը ռեստորանում մենակ չի եղել, այնտեղ են գտնվել նաեւ այլ անձինք, որոնց թվում էր նաեւ ռուսաստանահայ գործարար Արամ Քոչարյանը։ Ռեստորանի այցելուները հանկարծակիի էին եկել ԱԺ նախկին պատգամավորի բղավոցներից, ով դուրս էր եկել ռեստորանի բացօդյա տարածք ու թիկնազոր կանչել։ Կարճ ժամանակ անց ռեստորան էին ժամանել նաեւ ոստիկաններ, որոնց թվում էին տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի ժամանակ նաեւ հարվածել էին Արտակ Սարգսյանին։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Արտակ Սարգսյանը նյութերի նախապատրաստման փուլում ներկայացել է՝ բացատրություն տալու։

Դեպքի առթիվ հունիսի 8-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

Ավելի ուշ՝ հունիսի 16-ին, Քննչական կոմիտեից տեղեկացել էինք, որ հարուցված քրեական գործի շրջանակում ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտնել է, որ երկրում չէ, եւ ՀՀ վերադառնալուն պես կներկայանա Քննչական կոմիտե։ Վերադարձի ժամկետներ Սարգսյանը չէր նշել։ Օգոստոսի 13-ին նա երկրորդ անգամ հրավիրվել էր հարցաքննության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում