Friday, 26 04 2024
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ

Ամուլսարը «կտրեց» Ռոբերտ Քոչարյանի կոնսոլիդացիան

Հայաստանում սպասվող թեժ աշունը շուտ եկավ՝ ամառը չավարտված: «Աշունը» եկավ Ամուլսարի հարցի առիթով, որն առաջացրել է հանրային քաղաքականապես և քաղաքացիականապես ակտիվ շերտերի փոխհարաբերության մեծ լարվածություն: Առավել ևս, որ հեղափոխությունից հետո ընդհանուր լարվածության որոշակի աստիճանը պահպանվել է միշտ: Ներկայիս իրավիճակի առանձնահատկությունը, սակայն, այն է, որ այս դեպքում լարվածությունն առաջացել է ոչ թե նոր ու նախկին «ֆորմուլայով», այլ հեղափոխության, այսպես ասած, մի կողմում գտնվող ուժերի միջև՝ ընդհուպ նույն իշխանության մեջ գտնվող ուժերի: Միևնույն ժամանակ, բավականին կոնկրետ է նաև լարվածության առիթը՝ հանքավայրի շահագործման հարցը, կոնկրետ է դիմադրության շարժումը, և հստակ է, որ պետք է լինի ինչ-որ որոշում:

Հայաստանում թեժ աշուն խոստացել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրան հարող այլ շրջանակներ: Ուղիղ խոստում, իհարկե, չէր եղել, բայց Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ աշնանն ընդդիմադիր ուժերի մեծ կոնսոլիդացիա կլինի, և քաղաքական պայքարն իշխանության դեմ կդառնա ավելի համախմբված և համակարգված: Այդ հարցազրույցից հետո նկատելի էր նաև զարգացման այդ սցենարի որոշակի նախապատրաստական քարոզչա-տեղեկատվական աշխատանք: Ընդհանուր առմամբ, իհարկե, նախկին իշխանության շրջանակում ընդդիմադիր դիրքավորման մտադրությունն ու քայլերը ունեն բավականին հասկանալի տրամաբանություն: Ի վերջո, գործ ունենք իշխանություն ու դիրք կորցրած ուժի հետ, որը, միևնույն ժամանակ, իշխանության կորստով չի ազատվել բոլոր մարտահրավերներից: Եվ առավել ևս նոր իշխանության մի շարք հարցադրումները՝ անցնող տարիներին կուտակած հարստության, յուրացված հանրային ու պետական ռեսուրսների վերաբերյալ, հանրային պահանջներն այդ առիթով առաջացնում են պաշտպանության անհրաժեշտություն, որի ձևերը ոչ միայն իրավական են, այլ նաև քաղաքական և, թերևս, ավելի շուտ քաղաքական:

Ըստ այդմ, խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը չէ, քանի որ անկախ դրանից՝ նախկին իշխող համակարգն ունենալու էր թերևս քաղաքական դիրքավորման մի քանի այլ մոտիվացիոն մեկնակետ, այդ թվում նաև որոշակիորեն արտաքին, քանի որ Հայաստանում իշխանությունից այդ համակարգի հեռացումը նշանակում է դիրքերի և ազդեցության կորուստ այն շրջանակների համար, որոնց հետ գործակցում էր այդ համակարգը՝ իր արտաքին տնտեսա-քաղաքական կապերով: Խոսքը առավելապես ռուսական տնտեսա-քաղաքական շրջանակների մասին է: Այդ ամենին գումարվում է այն, որ հեղափոխությունից հետո բաց է ընդդիմադիր դաշտը: Թե ԲՀԿ, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները եղան այդ բացը լրացնելու և ընդդիմադիր նոր նշաձողեր սահմանելու անկարող, ամեն մեկը յուրովի պատճառով: Նախկին իշխանությունը բաց չթողեց «սուրբ տեղը դատարկ» չթողնելու հնարավորությունը: Աշունը հայտարարվեց մոբիլիզացիոն մեկնակետ, սակայն Ամուլսարի հարցը, կամա թե ակամա, փաստացի «առաջ բերեց» մեկնակետի խնդիրը՝ առնվազն մի քանի շաբաթով: Ակնառու է, որ ընդդիմադիր դաշտը զբաղեցնելու մարտավարությունը որդեգրած հին իշխանական թևը ներգրավված է Ամուլսարի շահագործման դեմ պայքարի ներկայիս գործընթացում, ինչպես, իհարկե, մի շարք այլ քաղաքական խմբեր՝ տարբեր, այսպես ասած, ձևաչափերով: Զուտ քաղաքական շահի և տրամաբանության տեսանկյունից հասկանալի է, որ քաղաքական ուժը կարող է օգտագործել որևէ հնչեղ առիթ քաղաքական միավոր հավաքելու և մրցակցի կամ հակառակորդի դիրքերի թուլացմանը նպաստելու համար:

Ամբողջ հարցը, սակայն, այն է, թե արդյոք ներկայիս գործընթացը չի՞ խախտում «թեժ աշնան»՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած տրամաբանությունը, որովհետև Ամուլսարի հարցը փաստորեն դառնում է յուրօրինակ հնչեղ կոնսոլիդացիայի մի կետ, որի շուրջ կորիզը ձևավորված է դեռևս նախկին իշխանության շրջանում, հանքի շահագործման թույլտվություն տալուց հետո: Եվ այդ կորիզը, համենայնդեպս, մինչ այժմ իր վարքագծով ցույց է տվել, որ չի կարող ասոցացվել նախկին իշխանության քաղաքական շահի հետ: Իհարկե, քաղաքականության մեջ խաբուսիկությունը նորություն չէ, սակայն, այդուհանդերձ, կա առերևույթ պատասխանատվության նշաձողերի հանգամանքը: Ըստ այդմ ստացվում է, որ «թեժ աշունը» կարող է մնալ «թեժ նախաաշնան» կամ «թեժ աշնանամուտի» ստվերում, որը ձևավորվում է Ամուլսարի առիթով և որի շուրջ կոնսոլիդացվում է թավշյա հեղափոխության մի մասը: Ռոբերտ Քոչարյանը կտեղափոխի՞ իր կոնսոլիդացիոն ծրագիրը ձմեռ, կամ գարուն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում