Friday, 26 04 2024
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները

Ամերիկահայերը կոշտ դիրքորոշում ունեն Ամուլսարի հարցում. ՀՀ իշխանության լեգիտիմությունը սպառնալիքի տակ չէ

«Ամուլսարի թեման մշտապես եղել է Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում և դեսպանության մակարդակով, նույնիսկ ավելի բարձր մակարդակներով մշտապես ասվել է, որ խնդիրը պետք է կարգավորվի այս կամ այն ճանապարհով, որովհետև դա խանգարում է նաև դեպի Հայաստան ամերիկյան ներդրումների հոսքին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ հարցը դիտարկելով արտաքին քաղաքական համատեքստում։

Մեր զրուցակիցը նաև նշեց՝ խոսք էր գնում այն մասին, որ խնդրի չկարգավորված լինելը ամերիկյան ներդրումների համար լուրջ խոչընդոտներ է առաջացնում, որովհետև սա խոշոր ամերիկյան ներդրում է, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում: «Ինչևէ, բավականին լուրջ իրավիճակ ունենք, մի կողմում բնապահպանական խնդիրներն են, մյուս կողմում՝ արտաքին ներդրողները, այստեղ իշխանությունները կարծես թե ունեն կայացրած որոշում: Բնական է, որ բնապահպանները, ակտիվիստները պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, այդ թվում՝ իշխանության մեջ ներգրավված անձինք, որոնք Ամուլսարի վերաբերյալ ունեն իրենց անձնական դիրքորոշումը և համաձայն չեն այն տեսակետի հետ, որն այս օրերի ընթացքում քննարկվում է և բարձրաձայնվել է վարչապետի կողմից»:

Սարգսյանը չափազանց կարևոր է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախատեսված այցը ԱՄՆ: «Չափազանց կարևոր է համայնքի հետ հանդիպումը, համայնքի հետ ուղիղ շփումները, համայնքի խնդիրներին ծանոթանալը: Իրականում մենք մշտապես մեր համայնքին ներկայացնում ենք Հայաստանի պրոբլեմները, բայց հիմա գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ նաև մեր համայնքն ունի խնդիրներ՝ կազմակերպչական, Հայաստանի հետ շփումների հետ կապված խնդիրներ: Այնպես որ, վարչապետի այս այցը բավականին կարևոր եմ համարում»:

Խոսելով Ամուլսարի վերաբերյալ ամերիկահայերի դիրքորոշման մասին, Սարգսյանը փաստեց, որ նրանք բավականին կոշտ դիրքորոշում ունեն այս հարցում, նրանք կարծում են, որ հանքը չպետք է գործի:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում