Իսլանդիայում անց է կացվել Օկջյաքուլ սառցադաշտի «թաղման» արարողությունը․ այն հալվել է գլոբալ տաքացման պատճառով՝ հայտնում է BBC- ն:
«Սառցադաշտը, որը մոտ 700 տարեկան է, պաշտոնապես մեռած է հայտարարվել 2014 թվականին: Այնուհետև այն կորցրել է շարժման ունակությունը չափսերի կրճատման պատճառով: Այժմ նրաից մնացել է միայն մի փոքրիկ մաս Ռայկյավիկիի մերձակայքում գտնվող հրաբխի գագաթին»,- գրում է պորտալը: Օկջյաքուլը Իսլանդիայում կարգավիճակը կորցրած առաջին սառցադաշտն է։
Սգո արարողության ժամանակ հրաբխի վրա տեղադրվել է հուշատախտակ, որի վրա գրված է 415ppm թիվը. սա ամբողջ աշխարհի մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան է:
Հուշատախտակի գրության մեջ ասվում է. «Մոտակա 200 տարում Իսլանդիայում բոլոր սառցադաշտերը կարող են նույն ճակատագրով տառապել»: