Starman մանեկենով տիեզերք ուղարկված Tesla Roadster-ը պտույտ է կատարել Արեգակի շուրջը։ Այս մասին տեղեկացրել է whereisroadster կայքը:
Կայքում ներկայացված է նաև գալիք տարվա համար մեքենայի տեղաշարժը: Այսպիսով, 2020 թվականի հոկտեմբերի 7-ին Tesla Roadster-ը կանցնի Մարսից 7,5 միլիոն կմ հեռավորության վրա տարածությունը:
SpaceX ընկերությունը Tesla Roadster-ը տիեզերք է ուղարկել 2018-ի փետրվարին: