Ճապոնիայի իշխանությունները կարող են արբանյակներ արձակել, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ոչնչացնել այլ երկրների արբանյակները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ տվյալ պահին Ճապոնիայում դիտարկում են այդպիսի հնարավորությունը։ Եթե կառավարությունը հաստատի այդ առաջարկը, ապա 2020-ի երկրորդ կեսից հետո մարտական արբանյակները տիեզերք դուրս կգան։
Ճապոնական կողմում այդ գաղափարը ծագել է տիեզերքում ռազմական հակասության աճող սպառնալիքից հետո և այն տեղեկություններից հետո, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են սեփական արբանյակները մշակել։