Saturday, 27 04 2024
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ

«Օգտվում են ԲՀԿ-ի խոհանոցից, արդյունքները վերագրվում են ՀԱԿ-ին» (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

– Պարոն Սահակյան, տարբեր պաշտոնյաների, այդ թվում` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից հայտարարություններ են հնչել, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում կարող են փոփոխություններ լինել: Այդ օրենքի դեմ Սահմանադրական դատարանում ներկայացված հայտնի քննարկմանն ընդառաջ, Ձեր կարծիքով, ի՞նչ զիջումների կամ փոխզիջումների մասին է խոսքը:

– Խոսքը զիջումների կամ փոխզիջումների մասին չէ: Խոսքն այն մասին է, որ ցանկացած օրենք, երբ արդեն կիրառման փուլում է, կարող է փոփոխությունների ենթարկվել: Համոզված եմ, որ կիրառման ընթացքում առաջիկա երկու տարիներին այս օրենքում էլ փոփոխություններ կլինեն: Իսկ Սահմանադրական դատարանի որոշումը մեզ և բոլորիս համար կլինի վերջնական:

– Եթե հանկարծ ՍԴ-ն որոշի, որ օրենքում առկա են հակասահմանադրական դրույթներ:

– Այդ դեպքում, կարծում եմ, 20-30 տարի հետո ժողովուրդը մեզ կօրհնի, որ առաջարկություն ենք արել, որը չի ընդունվել, և պատասխանատվությունը մեզ վրա չի լինի:

– Ապրիլի 28-ին ընդդիմությունը ԱԺ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնություն է ներկայացնելու: Չե՞ք կարծում, որ այնուամենայնիվ ՀՀ-ում այնպիսի նախադրյալներ են ստեղծվել, որ ընդդիմությունը կարող է նման նախաձեռնություն անել:

– Բնական է` մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ մարդիկ բողոքելու իրավունք ունեն, առաջարկելու իրավունք ունեն: Այդ բողոքներին պիտի ականջալուր լինել: Բայց ես չեմ կարծում, որ դա մեր ազգային հենքի վրա նպատակ է: Դա ընդամենը միջադեպային սկզբունքների հետ կապված խնդիր է: Եվ ժողովուրդը ոտքի չի կանգնի, քանի որ նման ցանկացած սկզբունք կարող է լինել նեղ կուսակցական մոտեցումներ: Հայ ժողովուրդը դրա համար ոտքի չի կանգնի: Իսկ իշխանափոխության համար մոդելն այնպիսին է, որ ցանկացած դեպքում ընտրական համակարգով հնարավորություններ կան, նայած թե ընդդիմության գործելակերպն ինչպիսին կլինի:

– Ոչ իշխանական չորս կուսակցությունները կառավարության հրաժարականն են պահանջում: Ձեր կարծիքով` դա ընդամենը միջադեպային սկզբունքի հետ կապված խնդի՞ր է:

– Դա ամբիոնային խնդիր է, հնարավորություն կտա, որ ընդդիմությունը լրացուցիչ անգամ արտահայտվի, որ 7-8 հոգի կարողանան արտահայտվել: Դրա փոխարեն` ես կառաջարկեի խնդիրներն ավելի շատ ժողովրդի հետ քննարկել, իսկ ժողովրդի հետ քննարկումը Ազատության հրապարակը չէ: Դա մեր գյուղերն են, մեր մարզերն են: Պետք է աշխատանք կատարել, ինչը չեն անում, քանի որ կոնկրետ պատրաստի ծրագիր չկա, որը կարողանան մատուցել ժողովրդին:

– Այդ ուժերը ծրագիր են պատրաստում, որ ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո ներկայացնեն, իրենց ներկայացմամբ, նոր կառավարությանը:

– Այդտեղ արդեն կվիճեն իրար հետ, որովհետև ամբիցիաներն այնպիսին են, որ կառավարություն ներկայացնելու որևէ մոտեցում չեմ տեսնում: Չեն կարող հաշտվել միմյանց հետ, թե իրենք ինչպես են տեսնում նոր եկած կառավարությունը: Եթե իրենցից պիտի լինի, բնական է, որ այդ միասնությունը կքանդվի: Եթե ընդհանրապես մեզանից պետք է լինի, դա էլ մենք ենք որոշում:

– Այսինքն` այդ չորս ուժերը կկռվե՞ն վարչապետի պաշտոնի համար:

– Բնականաբար, դա միակ խնդիրը կլինի: Չորս ուժերը ոչ միայն սկզբունքներով,- գաղափարների մասին չխոսեմ,- այլև մարդկային տեսակներով առանձնանում են: Բայց թեկուզ կարողանան համախմբվել ու մտածել, թե սա էլ է ակցիա, որոշողը մեծամասնությունն է:

– Եթե որոշողը մեծամասնությունն է, այդ դեպքում այդ ուժերն ինչո՞ւ են նման նախաձեռնություն անում:

– Դա ամբիոնում արտահայտվելու համար են անում: Հետագայում հնարավորինս զանգվածներ հավաքելու խնդիր ունեն:

– Այդ ուժերը գտնում են, որ իրենց նախաձեռնությունը կստանա ժողովրդի աջակցությունը, ու այդպիսով կկարողանան իշխանությունների վրա ճնշումներ գործադրել ու փոփոխությունների հասնել:

– Ժողովրդի լայն աջակցության հուսալի պայմանը ընտրություններն են, միայն այդտեղ կարող են հույսեր ունենալ կամ առավելագույն ձայներ վաստակել:

– Ձեր տպավորությամբ`  քառյակը իրենցից ո՞ր մեկի գաղափարներն է ավելի շուտ  փորձում իրականացնել:

– Ես կասեի որևէ ուժի գաղափարը չեն վերցնում, պարզապես որևէ խնդիր լուծելու համար համատեղում են իրենց խնդիրը: Օգտվում են «Բարգավաճ Հայաստանի» խոհանոցից, բայց արդյունքները վերագրվում են ՀԱԿ-ին: Հարցերի առաջադրման հիմնական ուժը ԲՀԿ-ն է, խոսքը վերաբերում է ստորագրահավաքին: Դրանից հետո դա ՀԱԿ-ը մի փոքր արհեստականորեն, բայց վերցնում է իր վրա՝ մտածելով, որ հաղթական «ճանապարհային քարտեզ» ունեն, որի վերջին փուլերն են իրագործում:

– Բայց ավելի շուտ կարծիք կա, որ կառավարությանն անվստահություն հայտնելը ձեռնտու է ԲՀԿ-ին, քանի որ այդ ուժն է ձգտում վարչապետ ունենալ:

– Այլ բան է ձեռնտու լինելը և տրամաբանորեն շահեկան վիճակներ ստեղծելը, այլ բան է վերագրումները հետագայի համար: Դա իրականացնում է ՀԱԿ-ը: Եվ ամենափոքրիկ հանդիպումը դարձնելով, իրենց մեկնաբանություններով, ՀԱԿ-ի հաջողությունը:

– Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գլոբալ փոփոխությունների անհրաժեշտություն կա:

– Ես չեմ կարծում, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նախապայմանն այն է, որ կարողանան ԱԺ-ում ինչ-որ խնդիրներ քննարկել և նախադրյալներ ստեղծել: Այդ նախադրյալները չկան: Բայց կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:

 

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում