The Rolling Stones բրիտանական ռոք խմբի ֆրոնտմեն Միք Ջագերը շրջագայության ժամանակ յուրաքանչյուր հյուրանոցում, որտեղ նա կանգ է առնում, նոր ներքնակ է պահանջում է, գրում է The Daily Mail-ը:
Աղբյուրի խոսքերով, նոր ներքնակի պահանջն անփոփոխ է՝ անկախ հյուրանոցի մակարդակից: Երաժիշտը նաև խնդրում է, որպեսզի ինչ որ մեկը քնի փաթեթավորումից չհանված ներքնակի վրա՝ այն փորձարկելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միք Ջագերը և թիմը մեկնել է շրջահայության, որը հետաձգվել էր նրա սրտի վիրահատության պատճառով: