ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների վերլուծությանը: Միքայել Մինասյանը նաև նշել է, որ այսօր իշխանությունը զբաղված է վրեժխնդրությամբ:
Պատգամավորի խոսքով՝ եթե այսօր իշխանությունը վրեժխնդիր լիներ, նախկին իշխանավորների 80 տոկոսն այսօր հավանաբար բանտում կլիներ. «Ակնհայտ է, որ մենք ընդհարապես վրեժխնդրություն չենք իրականացնում»: