Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Մարտի 1-ը մինչև վերջ չի բացահայտվելու, քանի դեռ գտնվում ենք ռուսական ուղեծրում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյան, ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: Այսինքն՝ Մոսկվան չի արտահանձնի Միհրան Պողոսյանին: Ըստ Ձեզ, ի՞նչ հետևանքներ կունենա այս որոշումը։

-Ոչ մի հետևանք էլ չի ունենա: Լավագույն հետևանքն այն կլիներ, որ վերջապես մեր հանրային գիտակցության մեջ մտներ այն, որ հայ սպայության մասին մեծ վերապահությամբ կարող ենք խոսել, դրանց մեծագույն մասը Ռուսաստանի «կադրերի տրամադրության տակ» է:

Արդյո՞ք Ռուսաստանն այս քայլով հարվածում է նոր իշխանություններին։ Այս հանգամանքը կապ ունի՞ Մարտի 1-ի գործի քննության հետ։ Հատկապես, երբ միջազգային մամուլում էլ արտահոսք եղավ, որ 2008թ. մարտի 1-ին Արցախից գեներալ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ զորք է բերվել Երևան։

-Ավետարանում ասվում է, որ տերևն անգամ չի շարժվի՝ առանց Բարձրյալի կամքի: Հիմա, ո՞վ է ինչ-որ գեներալ (մանավանդ քիչ առաջ ասացի, թե ում կադրերի տրամադրության տակ են նրանք), որ հանդգներ առանց մետրոպոլիայի հանձնարարության զինական տեղաշարժ կատարել: Մարտի 1-ը մինչև վերջ չի բացահայտվելու, քանի դեռ մեր երկիրը լիակատար անկախ չէ և գտնվում է հրամաններ տալու լիազորություն ունեցող ռուսականի ուղեծրում:

Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրերին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե ազատագրված տարածքները Արցախի Հանրապետության մի մաս են կարող համարվել ապրիորի: Ըստ Ձեզ, ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։

– Նշանակում է, որ նույնիսկ հայրենասիրությունն էլ չէ սինլքորների վերջին ապաստանը: Սա մեսիջ էր դրսերին, թե՝ պատրաստ ենք, բայց մի՛ զոհաբերեք մեզ: Իսկ փաստաբաններին վիրավորել պետք չէ. նրանք իրենց պաշտպանյալների համար պարտավոր են անել հնարավոր ամեն ինչ, կատարել ցանկացած ցուցում:

Ի՞նչ պիտի անի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար։

-Օ՜, դա պարոն Փաշինյանի և իր ղեկավարած ուժի խնդիրն է: Լուսանցքից ամենապարզ դիտարկումներն անգամ հիվանդագին ու թշնամաբար են ընդունվում, որքանով նկատել եմ: Մենք առայժմ միայն հաջողություններ կարող ենք մաղթել այդ ծանրածանր խաչը տանելու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում