Tuesday, 14 05 2024
-
15:43
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև

Ղրղզստանում կալանք է դրվել Աթամբաևի բոլոր հաշիվների վրա

Ղրղզստանում կալանք է դրվել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի բոլոր հաշիվների վրա․ նրա դեմ 12 քրեական գործ է հարուցված: Այդ մասին օգոստոսի 16-ին հայտնել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: «Քրեական այն գործերի հետաքննության շրջանակում, որոնց ֆիգուրանտ է Ալմազբեկ Աթամբաևը, կալանք է դրված գույքի, արժեթղթերի, բաժնետոմսերի, Ղրղզստանի Հանրապետության բանկերում առկա բոլոր հաշիվների վրա»,-հայտարարել են մամուլի ծառայությունում:

Հսկիչ մարմնի տվյալներով՝ կալանք է դրված նաև նախկին նախագահի կնոջ՝ Ռաիսա Աթամբաևայի ամբողջ ունեցվածքի ու հաշիվների, ինչպես նաև Աթամբաեւի հետ կապված ընկերությունների ունեցվածքի վրա, որոնց թվում են՝ «Ղրղզավտոմաշ»-ը, «Ապրիլ» հեռուստաալիքը, «Մեդիաֆորում» բաց բաժնետիրական ընկերությունը և որիշներ: Ավելի վաղ Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը, ինչի մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:

Աթամբաևին կասկածում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օգոստոսի 7-8-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանության փորձի, ինչպես նաև կոռուպցիայի մեջ՝ Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնն արդիականացնելիս և ջերմակենտրոնին ածուխ մատակարարելիս: Բացի այդ, պետության նախկին ղեկավարին կասկածում են անօրինական հարստացման, փողերի լվացման և լեռնարդյունահանման ճյուղում թույլատրագրեր տալիս կոռուպցիայի մեջ: Նաև Աթամբաևին վերագրում են Բիշքեկում «Ֆորում» շենքի անօրինական սեփականաշնորհումը, որտեղ գտնվում են նրա կողմից հիմնված սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը և նրան պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքը, ինչպես նաև Կոյ-Տաշ գյուղում անօրինականորեն հողամաս ձեռք բերելը: Բացի այդ, նախկին նախագահին կապում են վեց տարի առաջ քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևի անօրինական ազատման հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում