Tuesday, 14 05 2024
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին

Կադրային հեղափոխություն՝ վարչապետի աշխատակազմում. ի՞նչ է կատարվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ անշարժ գույքի գործարքները 2019-ին անցյալ տարվա համեմատ աճել են 17,1 տոկոսով։

«…Ի դեպ, նախկինում, երբ անշարժ գույքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ ակտիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում: Հարգելիներս, Ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները՝ քիչ, և մարդիկ, նույնիսկ մեծ ցանկություն ունենալով, տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը: Մոտավորապես նման իրավիճակ գոյություն ուներ 2018 թվականի հեղափոխության ժամանակ: Հիմա հակառակ պրոցեսն է. գնողները շատ են, վաճառողները՝ քիչ: Ընդ որում, ի՞նչ պատճառներով մարդը կարող է իր տունը վաճառել՝ բացի ամենահոռետեսական տարբերակներից: Օրինակ՝ կարող է վաճառել ավելի լավ տուն գնելու համար: Կարող է իր լավ տունը ավելի վատ տնով փոխարինել՝ գոյացած շահույթով ներդրում անելու համար, և այսպես շարունակ: Էլ չեմ ասում՝ զրոյից բնակարան ձեռք բերելու տարբերակը, և ըստ էության գործարքների մի հիմնական մասը հենց այսպիսին է: Եվ այն, որ մեր երկրում հիպոտեկային վարկերը աննախադեպ աճ են ունեցել, սրա ամենացցուն վկայությունն է: 2019-ի հունիսին, 2018-ի հունիսի նկատմամբ, հիպոտեկային վարկերի ծավալն աճել է 174 տոկոսով, իսկ 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի առաջին կիսամյակի նկատմամբ՝ 120 տոկոսով»,- գրել է Փաշինյանը:

Որևէ կերպ չենք ուզում կասկածի տակ դնել վարչապետի բերած վիճակագրությունը, առավել ևս՝ լավատեսությունը: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի լավատեսությունն ինստիտուցիոնալ հիմքեր չունի:

Եթե նույնիսկ մարդիկ զանգվածաբար հիպոտեկային վարկեր են ձեռք բերում, ապա դա ոչ թե տնտեսության իրական աճի կամ եկամուտների որակական ավելացման, այլ դրական սպասումների հետևանք է, որը շատ արագ կարող է փոխակերպվել հիասթափության, եթե հեղափոխության արդյունքները չկապիտալիզացվեն տնտեսական հարաբերություններում: Ավելին՝ վարկային բումը կարող է հանգեցնել բանկային համակարգի ճգնաժամի, եթե մարդկանց եկամուտների իրական աճ չգրանցվի:

Անշարժ գույքի գործարքների ակտիվությունը չի կարող նաև ներգաղթի հետևանք լինել, որովհետև նույնիսկ անզեն աչքով տեսանելի է՝ հետհեղափոխական շրջանում միգրացիոն ստատուս-քվոն, մեծ հաշվով, պահպանվում է:

Անցած մեկուկես տարում չի գրանցվել նաև նշանակալի ներդրումային պատմություն: Նույնիսկ Ամուլսարի հնարավոր շահագործումը որակապես իրավիճակ չի փոխելու: Ամուլսարը, մեծ հաշվով, նախկին կոռուպցիոն համակարգի պրոդուկտ է ու ավելի շատ ոչ թե նոր ներդրումնրի, այլ ներհասարակական անխուսափելի բախումների մասին պատմություն է:

Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները՝ գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, Մհեր Սահակյանը։ Արամ Ղարիբյանը նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, ապա ՀՀ վարչապետի և նախագահի խորհրդական՝ 2008-2018 թթ., 2018-ին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Գասպարյանն էլ մինչև 1999-ը աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, ապա մեկնել Ռուսաստան, հետո՝ ԱՄՆ, և Հայաստան է վերադարձել 2018-ին՝ հեղափոխությունից հետո։

Նշված երեք պաշտոնյաները, հատկապես՝ Արսեն Գասպարյանը, վարչապետի աշխատակազմում պատասխանատու են եղել ներդրումների համար, ու նրանց պաշտոնանկությունն ավելի շատ խոսում է այդ ոլորտում քաղաքականության ձախողումը խոստովանելու ու նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտության մասին:

Այսքանով հանդերձ՝ անշարժ գույքի շուկայում կարող է գրանցվել ակտիվություն, որը հիմնված լինի ոչ միայն հետհեղափոխական դրական սպասումների, այլև տարածաշրջանային միտումների վրա: Ռուսաստանում գործընթացները գնալով անկանխատեսելի են դառնում, և այնտեղ բնակվող մեր հայրենակիցներից շատերը գերադասում են անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում: Նույնը վերաբերում է Իրանի մեր հայրենակիցներին, որոնք թերևս կանխատեսում են իրանա-ամերիկյան հարաբերությունների տխուր հետևանքները:

Վիճակագրությամբ հնարավոր է հասարակությանը նույնիսկ կարճ ժամանակով ոգևորել, սակայն տնտեսական հեղափոխություն իրականացնել անհնար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում