Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Վարչապետը Ջերմուկը զոհաբերում է հայ-ամերիկյան «բարյացակամ» հարաբերություններին

Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը պնդել է, որ փորձաքննության արդյունքները ճակատագրական են լինելու և շատ ավելի մեծ նշանակություն են ունենալու հանքը շահագործելու առումով՝ հավելելով, որ կառավարությունն ուսումնասիրում է բոլոր կարծիքները, հետևում է քննարկումներին։

Հասկանալի է, որ Սիսեռյանն այն ֆիգուրը չէ, որ ինքնուրույն կարծիքներ ու տեսակետներ հայտնի: Ինչպես ասում են, վարչապետի, փոխվարչապետի մտքինը Սիսեռյանի լեզվին է: Հետևաբար բավականին տխուր վիճակում ենք: Փաստորեն փորձաքննության արդյունքներով՝ արդեն կառավարության համար ամեն ինչ որոշվել է, բայց «կառավարությունը կշարունակի լսել մարդկանց»: Ամուլսարի իրադարձությունների հետ կապված մի շարք հարցեր, համենայնդեպս, մտորելու տեղիք են տալիս:

Որ Ամուլսարի խնդիրը բնապահպանական է՝ միանշանակ է: Բայց քանի օր է՝ հանրապետությունն այս հարցով «եռում է», մինչդեռ այն տպավորությունն է, որ Հայաստանում բնապահպանության նախարարություն գոյություն չունի: Այս օրերին այս նախարարությունից ծպտուն անգամ չի լսվել: Փաշինյանի թեթև ձեռքով լիկվիդացվեցին մշակույթի նախարարությունը, գյուղատնտեսության նախարարությունը, բայց որպես ավելի կարևոր՝ բնապահպանության նախարարությունը մնաց: Եվ խնդրեմ, բնապահպանական խնդրի վերաբերյալ, որ տակնուվրա է արել ամբողջ հանրապետությունը, հարցերը զեկուցում, ասուլիսներ են տալիս Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները: Հասկանալի է, որ անմիջապես այս հարցի առնչությամբ իշխանությունները կբացատրեն, որ դա այդպես է արվում, քանի որ հարուցվել է քրեական գործ և այլն, և այլն: Բայց ծառացած հարցը բնապահպանական է, ու դրա լուծմամբ շահագրգիռ ճակատներն են մի կողմում՝ բնակչությունն ու բնապահպանական ուժերը, մյուսում՝ հատուկ քննչական ծառայությունը: Որքանո՞վ է տրամաբանական: Արդյոք բարեփոխված կամ բարեփոխվող բնապահպանության նախարարությունը ոչինչ չունի՞ ասելու:

Կառավարման համակարգի բարեփոխումները սկսելիս հայտարարվում էր, որ շարիկ գլորողներից ազատվելու են և նախարարությունները համալրեն մարդկանցով, որոնք ի վիճակի են քաղաքականութուն մշակելու և իրականացնելու: Մշակելը՝ մի կողմ, հիմա այս նախարարությունում կա՞ն մասնագետներ՝ սկսած նախարարից, որ ի վիճակի են կարծիք հայտնելու: Այլապես բնապահպանները շատ հստակ նշում են, թե եզրակացության որ էջի որ տողում գրվածը իր մեջ ինչ վտանգ է պարունակում, մինչդեռ ուսադիրներով պաշտոնյան, որ այս պահին հանդես է գալիս որպես հանրապետության թիվ մեկ բնապահպան, շարունակ կրկնում է երեք նախադասություն այն մասին, որ հանքի շահագործումով ջրային ռեսուրսներին, Սևանին, Արփային լուրջ վտանգ չի սպառնում:

Ոչ միայն ցանկալի էր, այլև անհրաժեշտ, որ բնապահպանության նախարարության պրոֆեսիոնալ մասնագետները այս օրերին, երբ հերթական անգամ մարդկանց մեջ Փաշինյանի նկատմամբ ունեցած վստահության պաշարի ներքին, հոգեբանական հարցն է լուծվում, նստեն «գրանտակեր» բնապահպանների առաջ ու հանրությանը ապացուցեն, որ բնապահպանները ճիշտ չեն: Այլապես «Առաջին լրատվական»-ի եթերում փաշինյանական թիմի ինտելեկտուալ պատգամավորը հարցի լուծման կառավարության տարբերակը պաշտպանելիս հայտնվել էր սովետական հայտնի ֆիլմի հերոսի դերում՝ ամբողջ 40-45 րոպե կրկնելով տուր միլիոնը, տուր 700 մլն-ը, և փորձում էր հարցը բարդել նախկին հանրապետական պատգամավորների վրա՝ անգամ անուններ չտալով, դավադրության շատ տխուր, զգացմունքային տեսություններ ներկայացնելով:

Ոչ իմիջիայլոց նշենք, որ փոխվարչապետ պրն Ավինյանն էլ հանքի շահագործումը ՀՀ կառավարության կողմից արգելելու դեպքում երկու մլրդ դոլարի տուգանքի մասին էր խոսել: Հետաքրքիր է՝ որտեղից են այդ թվերը, և ինչու են այդքան միանշանակ վստահ, որ վաղը միջազգային արբիտրաժում Հայաստանը պարտվելու է: Եթե նույնիսկ այդպես է, ապա կա հարցի մյուս կողմը. էկոնոմիկայի նախարարությունը փորձել է թեկուզ ներքին սպառման համար հաշվարկներ անել, թե հանքի շահագործման դեպքում ինչ կորուստներ կունենա Հայաստանի տնտեսությունը տուրիզմից, բնապահպանությունից, առևտրից, գյուղատնտեսությունից, միգրացիայից և վերջապես 10 տարի հետո հանքի շահագործումից առաջացած ավերակները վերականգնելուց: Այլապես մի քիչ բարդ հարց, ու սկսել են սևերի դավադրությունների տեսություններ շարադրել:

Մյուս կողմից՝ հավանաբար պետք է որ հարցի առնչությամբ ասելիք ունենա նաև տարածքային կառավարման նախարարությունը: Տեղական ինքնակառավարման մարմինները որոշում են ընդունել, որ իրենց տարածքում այդ հանքը չպետք է շահագործվի: Ի վերջո, հեղափոխություն անելիս Փաշինյանը շարունակ հայտարարում էր, որ ժողովուրդն է այս երկրի տերը: Այսօր էլ տվյալ տարածքի ժողովուրդը, գոնե իր տարածքում իրեն տեր զգալով, կարծում է, որ հանքի շահագործումը իրեն պետք չի: Տրամաբանական է, որ նախարարությունը պետք է իր խոսքն ասի: Գուցե ժողովուրդը ճիշտ չէ, ճիշտ չի հասկացել հեղափոխության օրերին վարչապետի արած հայտարարությունները: Գուցե մարդկանց պահվածքում ինքնակառավարման մասին օրենքի կոպիտ խախտումներ կան: Այլապես ամբողջ հարցը բարդել են Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի վրա ու բոլորը մի կողմ քաշվել:

Եթե ընդունենք նույնիսկ, որ ներկայացված եզրակացության մեջ ամեն ինչ ճիշտ է, որ բնապահպաններն անտեղի են աղմկում, այդ դեպքում անգամ ասելիք ունի Զբոսաշրջության պետական կոմիտեն: Արդյոք հանքը շահագործելիս, զբոսաշրջության մասին դրույթներից ելնելով, Ջերմուկ քաղաքը շարունակելո՞ւ է հանդիսանալ զբոսաշրջային ու առողջարարական կենտրոն: Արդյոք մոսկվացին, որ գալիս էր այստեղ բուժական վաննաներ ընդունելու, ինտերնետով Ջերմուկը փնտրելիս, պայմաններին ծանոթանալիս, եթե տեսնի նույն տարածքում շահագործվող հանքի գոյությունը, չի՞ երկմտի՝ գերադասելով ավելի անվտանգ վայր:

Ի վերջո, հենց իրենք՝ իշխող ուժի ներկայացուցիչներն են բազմիցս հայտարարել, որ եթե նախապես իրենք որոշողը լինեին, ապա հաստատ հանքի շահագործման լիցենզիա չէին տա: Հենց միայն այս խոսքերից հետևում է, որ սրա գոյությունը բազմաթիվ առումներով բոլորովին էլ ցանկալի չէ: Բայց կա «Լիդիանի» ներկայացրած տվյալների վրա կատարված եզրակացություն, այդքանով հանդերձ՝ դրանում կան վտանգների առկայության մասին բազմաթիվ զգուշացումներ, ու նշմարվում է հանքը շահագործելու թույլտվության կառավարության պատրաստակամությունը: Դա փորձում են բացատրել միջազգային արբիտրաժներով, ներդրումների հետագա հոսքով ու հազար ու մի բանով, բայց այստեղ կա մեկ հիմնական գործոն, որը «ստիպում» է կառավարությանը գնալ «Լիդիանի» գործունեությունը թույլատրելու ճանապարհով: Միացյալ Նահագների, ավելի կոնկրետ՝ վերջինիս նախագահ Թրամփի կողմից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կա ընդգծված անվստահություն, անբարյացակամ վերաբերմունք, և քանի որ «Լիդիանի» հարցում կա Նահանգների չթաքցված շահագրգռվածությունը, վարչապետը, Ջերմուկը զոհաբերելով, փորձում է վերականգնել ամերիկյան կառավարության չեղած բարյացակամ վերաբերմունքն իր նկատմամբ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում