Tuesday, 14 05 2024
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են

ՏՄՊՊՀ. ծխախոտային արտադրանքի գովազդի և ցուցադրման արգելքը կարող է սահմանափակել մրցակցությունը, սակայն բխում է հանրային շահի պաշտպանությունից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը օգոստոսի 14-ի դռնբաց նիստում քննարկել և եզրակացություն է տվել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին՝ հիմք ընդունելով փաստաբան Անդրանիկ Վահանյանի դիմումը, որում վերջինս նշում է, որ օրենքի նախագիծը սահմանափակում է մրցակցությունը, արգելափակում է շուկա նոր տնտեսվարողների մուտքը, ինչպես նաև ոչ մրցակցային պայմաններ է ստեղծում շուկայի գործող մասնակիցների համար:

Մասնավորապես դիմողը հղում է կատարել օրենքի նախագծի այն դրույթներին, որոնք վերաբերում են ապրանքի գովազդի և ցուցադրության, որոշակի տարածքներում կամ որոշակի տարածքներից համապատասխան հեռավորության վրա ծխախոտային արտադրանքի իրացման և զեղչի կիրառման արգելքներին: Հանձնաժողովը, ուսումնասիրելով ապրանքի գովազդի և ցուցադրության արգելքի ազդեցությունը տնտեսական մրցակցության վրա, արձանագրել է, որ այն կարող է սահմանափակել տնտեսական մրցակցությունը:

Տվյալ դեպքում կարող են առկա լինել մրցակցության սահմանափակման դրսևորումներ այն առումով, որ արդեն շուկայում գործող սուբյեկտները ստանում են մրցակցային առավելություն, քանի որ տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել գովազդել և ներկայացնել իրենց կողմից իրացվող ապրանքները` սպառողների շրջանում ձևավորելով որոշակի հավատարմություն և այդպիսի պայմաններում շուկա նոր մուտք գործող տնտեսվարող սուբյեկտների համար կարող են ստեղծվել խոչընդոտներ: Բացի այդ, մրցակցության անհավասար պայմաններ կարող են ստեղծվել նաև այն պատճառով, որ օտարերկրյա տնտեսվարողները արտասահմանյան կայքերի և այլ ոչ տեղական միջոցներով հնարավորություն ունեն գովազդել կամ իրացնել իրենց արտադրանքը, ինչը հասանելի է նաև տեղացի սպառողին, մինչդեռ ՀՀ-ում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն չեն ունենա ցուցադրել իրենց արտադրանքը:

Միաժամանակ, Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել անդրադառնալ տնտեսական մրցակցության սահմանափակման պայմաններում նախագծի համապատասխան հոդվածներով նախատեսված կարգավորումների թույլատրելիությանը հանրային շահի տեսանկյունից: Այսպես, ՀՀ սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

Այսինքն, մրցակցության սահմանափակումը կարող է թույլատրվել միայն օրենքով այն դեպքում, երբ առկա է հանրային շահ: ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Նախագծի ընդունումը նպատակ ունի հաշվի առնելով միջազգային փորձը, իրականացնել օրենսդրական փոփոխություններ` համահունչ ՀՀ կողմից 2004 թվականին վավերացված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ծխելու դեմ պայքարի» Շրջանակային կոնվենցիայի պահանջներին, ինչպես նաև պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և այդ ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N33 արձանագրային որոշման պահանջների իրացմամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գործող «Ծխախոտի իրացման, սպառման օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի ընդունումից ի վեր ծխախոտային արտադրատեսակների իրացման, սպառման օգտագործման, դրանով պայմանավորված ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում ոչ միայն չի արձանագրվել, այլ հակառակը, ինչը վկայում է ոչ արդյունավետ հակածխախոտային պետական քաղաքականության մասին, որի հիմնական պատճառներից են նաև առկա ոլորտային օրենսդրության բացերը:

Վերը նշվածի կապակցությամբ Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև միջազգային փորձը: Մասնավորապես Եվրոպական միության արդարադատության դատարանի մեծ պալատի կողմից քննության առնված Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիմումն ընդդեմ Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական միության խորհրդի, որն առնչվում էր ծխախոտային արտադրանքի գովազդի և հովանավորչության վերաբերյալ արգելքներին, Անգլիայի և Ուելսի արդարադատության բարձրագույն դատարանի դիմումը` Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2001 թվականի հունիսի 5-ի թիվ 2001/37 դիրեկտիվի մեկնաբանման վերաբերյալ, որը վերաբերում էր ծխախոտային արտադրանքի մակնշմանը և որոշակի տեսակի ծխախոտային արտադրանքի օգտագործման արգելմանը, ծխախոտի ցուցադրության արգելքները դատական կարգով վիճարկվել են նաև Նորվեգիայում և Շոտլանդիայում:

Բոլոր դեպքերում դատարանները եկել են այն եզրակացության, որ հանրային շահը և առողջության պաշտպանությունը գերակա են: Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովն ամրագրում է, որ նախագծով սահմանված կարգավորումները բխում են ՀՀ կողմից իրականացվող ծխախոտի դեմ պայքարի և առողջության պահպանության հանրային շահից:

Այսպիսով հաշվի առնելով վերոնշյալ իրավական կարգավորումները, Նախագիծը, Նախագծի հիմնավորումը և նպատակը, ինչպես նաև միջազգային փորձը՝ հանձնաժողովն իր որոշմամբ ամրագրել է, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծով սահմանված` ծխախոտային արտադրանքի գովազդի և ցուցադրման արգելքի վերաբերյալ կարգավորումները կարող են սահմանափակել տնտեսական մրցակցությունը, սակայն բխում են հասարակության առողջության, հետևաբար` հանրային շահերի պաշտպանությունից և չեն կարող դիտարկվել որպես տնտեսական մրցակցության օրենսդրությանը հակասող դրույթներ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում