Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

ՄԻՊ-ը բողոքներ է ստանում հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ։

Բողոքների համաձայն՝ հաճախ դիմում-բողոք ներկայացրած անձը տեղեկացված չի լինում իր բողոքի վերաբերյալ կայացված որոշման բովանդակությանը, ինչն առաջացնում է բողոքը բավարարված լինելու ակնկալիք։ Մինչդեռ, հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից, իսկ դիմում-բողոք բերած անձին այն տրամադրվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Պատշաճ վարչարարության իրավունքի և որոշակիության սկզբունքի երաշխավորման նպատակով Պաշտպանի կողմից առաջարկվել է բողոքարկման հանձնաժողովում հարուցված վարչական վարույթի եզրափակիչ փուլում նաև նախատեսել կայացրած որոշման հրապարակման փուլ և սահմանել, որ բողոքարկման հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Բացի այդ, բողոքարկման հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության բարձրացման նպատակով, առաջարկվել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակման օրինակով սահմանել նաև գանգատարկման հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման պահանջ, ինչի արդյունքում կբարձրանա հանձնաժողովի ընդունած որոշումների օբյեկտիվության և անաչառության մակարդակը, և, դրանով պայմանավորված` նաև հանրության մեջ կամրապնդվի մինչդատական գանգատարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Բացառություն կարող է սահմանվել այն դեպքերի համար, երբ դիմում-բողոք բերած անձը հրաժարվում է նշված հնարավորությունից։

Առաջարկություններն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում