Friday, 26 04 2024
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»

Ցանկանում ենք ունենալ կրթված, իրազեկ ու ինքնավստահ քաղաքացի. Արայիկ Հարությունյան

Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես երիտասարդության միջազգային օր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ, մշակույթի և սպորտի նախարարությունից, այս տարվա կարգախոսն է «Փոխակերպելով կրթությունը», օրվա խորհուրդը` երիտասարդությանն առնչվող հարցերի բարձրաձայնումը:

«Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքում փորձագիտական գնահատականներով և SMS քվեարկությամբ 2019 թվականին երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Վանաձորը: Երիտասարդական մայրաքաղաքն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

«Փոխակերպելով կրթությունը» հարթակային քննարկմանը ողջունելով մասնակիցներին` նախարարն ասել է, որ շուրջ մեկ տարի առաջ նշանակվելով Կրթության ու գիտության նախարարի պաշտոնում` գիտակցել է, որ հեղափոխությունը հարկ է ամրապնդել մարդկանց մտքերում:

«Մենք ցանկանում ենք ունենալ կրթված, իրազեկ ու ինքնավստահ քաղաքացի, որն արդեն պատանեկության փուլում հասկացել է, թե վաղն ինչով է ցանկանում զբաղվել ու գիտի, որ իր նպատակներին հասնելու ամենից գործուն երաշխիքն ինքնազարգացումն է։ Այս նպատակով փոխում ենք մեր հանրակրթական չափորոշիչները։ Գործընթացն արդեն սկսվել է, ու մի քանի տարի հետո կունենանք նոր դպրոցական ծրագրեր, որոնք համապատասխան կլինեն ապագայի մարտահրավերներին ու դպրոցը սիրելի կդարձնեն երեխայի համար»,- երիտասարդներին դիմել է Ա. Հարությունյանը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: Կրթության փոխակերպման, ապագայի մասնագիտությունների մասին իրենց պատկերացումները երիտասարդների հետ կիսել են նաև Ազգային ժողովի ու կառավարության ներկայացուցիչներն ու պատասխանել նրանց հարցերին:

Օրվա խորհրդին համահունչ Վանաձորում տեղի են ունեցել այլ միջոցառումներ՝ «Սպորտային քվեստ», «Հնարավորությունների տոնավաճառ և վարպետաց դասեր», «Առաջին օգնության ցուցադրական դասեր», «ԷկոՎազք», քաղաքային տուր Վանաձորի տեսարժան և նշանակալից վայրերով, պարային ֆլեշմոբ:

Տոնակատարությունները կեզրափակվեն բացօթյա համերգով, կանցկացվի Լոռու մարզում հայտարարված «Awesome» մրցանակաբաշխությունը, Վանաձորին կհանձնվի երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում