Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի»: