Universal Pictures կինոստուդիան չեղյալ է հայտարարել The Hunt ֆիլմի պրեմիերան, որը նախատեսված էր սեպտեմբերի 27-ին, գրում է Deadline-ը: Հրապարակման համաձայն, այս որոշումն ընդունել է ղեկավարությունը: Ֆիլմի հետագա ճակատագիրը դեռ անհայտ է:
«Լուրջ քննարկումներից հետո ստուդիան որոշեց չեղարկել ֆիլմի թողարկման պլանները, իսկ Hunt-ի շուկայավարման արշավն արդեն դադարեցված է: Մենք աջակցում ենք մեր ռեժիսորներին և կշարունակենք ֆիլմեր պատրաստել`համագործակցելով համարձակ ստեղծագործողների հետ։ Բայց նաև հասկանում ենք, որ հիմա սխալ ժամանակ է այս ֆիլմի թողարկման համար», – ասվում է կինոստուդիայի հայտարարության մեջ:

Ըստ սյուժեի, «կարմիր պետության» 12 անծանոթ (ըստ ամենայնի, խոսքը այն պետությունների մասին է, որոնք հիմնականում աջակցում են հանրապետականներին) մարգագետնում են: Այնուհետև նրանք գիտակցում են, որ իրենց որսում է «լիբերալ էլիտան»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր ֆիլմը Twitter- ում (առանց անունը նշելու)՝ Հոլիվուդին մեղադրելով ռասիզմի և բռնության տարածման մեջ: Նա հայտարարել է, որ ֆիլմը նկարահանվում է քաոս առաջացնելու համար:








































