Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

11 տարի անց որդեկորույս ծնողին ոչինչ չի կարող մխիթարել, բայց դրամական աջակցությունը դրական է

Կառավարությունը վերջին նիստում ընդունեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման վերաբերյալ նախագիծը։ Մարտի 1-ին զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը 30 միլիոն դրամ կտրամադրի, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ՝ 5 միլիոն դրամ։ Վարչապետը կարևորեց այս որոշումը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ գործադիրը ոչ թե փոխհատուցում է տրամադրում, այլ աջակցություն, քանի որ Մարտի 1-ին զոհվածների հարազատներին և տուժածների փոխհատուցում տրամադրելու գումարի չափը կորոշվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված գանգատների շրջանակներում։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 11 տարի է՝ տուժողի իրավահաջորդները, տուժողներն առ այսօր որևէ մեկից որևէ լումա չեն ստացել, և այս քայլը կառավարության կողմից շատ ոգևորիչ է։ «Նախկին իշխանությունները մարտի 1-2 դեպքերի ժամանակ խանութների ապակիները կոտրվելու, վնասների համար անմիջապես փոխհատուցեցին այդ խանութներին, նրանց տերերին և չասացին՝ 9 զոհ կա, բա սրանք, որպես ՀՀ քաղաքացի, մի ապակու արժեք չունե՞ն։ Ներկայիս կառավարության աջակցությունը ժամանակին է, քանի որ ունենք ծնողներ, որոնք շատ վատ վիճակում են ապրում, վիրահատության գումարներ չունեն, նրանց որդիների գերեզմանները սարքած չեն։ Նրանք ունեն այդ աջակցության կարիքը»,- ասաց Քլոյանը։

Անձամբ Քլոյանի համար առաջնահերթ է սպանությունների բացահայտումը, ապա նաև Մարտի 1-ի զոհերի հուշարձանի կառուցումը։ «Շատ կարևոր է նաև հուշարձանի կառուցումը, որ ամեն տարի գնանք այդ հուշարձանի մոտ, կմխիթարվենք ինչ-որ բանով։ Ես միշտ ասել եմ, որ հեղափոխությանը Մարտի 1-ի շարունակությունն էր, քանի որ, եթե Մարտի 1-ի զոհեր չունենայինք, իսկ հիմա լիներ հեղափոխությունը, ապա Սերժ Սարգսյանը հաստատ կրակելու էր ժողովրդի վրա։ Նա ասաց, չէ՞, որ Մարտի 1-ից դասեր չեն քաղել, բայց երկրորդ անգամ դուխը չհերիքեց կրակել ժողովրդի վրա»,- ասաց Քլոյանը՝ հավելելով, որ կառավարության որոշումը ուշադրություն, վերաբերմունք է պետության, իշխանության կողմից Մարտի 1-ի զոհերի հարազատների, տուժողների նկատմամբ։ «Մարտի 1-ի 9 զոհերի ընտանիքներով մենք այնքան ենք մտերմացել, որ դարձել ենք մեկ ընտանիք։ Ես ասում եմ 9, քանի որ Համլետ Թադևոսյանի հայրը մեզ չի ընդունում։ Նա նաև մեզ հետ չմիացավ ՄԻԵԴ ներկայացվող գանգատին։ Ինչևէ, թող մեր երեխաները լինեն հանուն իշխանության վերջին զոհերը։ Թող այլևս ոչ ոք արյան վրայով իշխանության չգա, մարդ սպանելով՝ նախագահ չդառնան։ Թող իշխանությունը ընտրվի ազատ, արդար ընտրությունների ճանապարհով»,- ընդգծեց Քլոյանը։

Մարտի 1-ին սպանված Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդանյանն էլ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության որոշմանը, նկատեց, որ դրական քայլ է, բայց «որդեկորույս մոր համար 11 տարի անց ոչինչ չի կարող մխիթարող լինել»։ «Ոգևորիչ են միայն գործը վերաբացելուն ուղղված նոր իշխանության ջանքերը։ Այդ ուղղությամբ գործադրված ջանքերը ես գնահատում եմ փայլուն, իսկ այս աջակցությունը ժամանակին էր»,-ասաց տիկին Ջեմման՝ հավելելով, որ ինքը ևս առաջիկայում պատրաստվում է դիմել և ստանալ գումարը։

Ի դեպ, կառավարության որոշման ընդունումից հետո տուժողները, տուժողների իրավահաջորդները, նրանց ներկայացուցիչները կարող են գնալ արդարադատության նախարարություն, ներկայացնել համապատասխան դիմում, հաշվեհամար, որից հետո կտրամադրվի աջակցությունը։

Աջակցության տրամադրման համար դիմումները կարող են ներկայացվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում