Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սա ԱՄՆ որոշումն է Հայաստանի իշխանության գործողությունների դեմ․ Ստրոնսկի

Անցնող շաբաթվա սկզբին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը հայտարարեց, որ իրենց հասած լուրերի համաձայն՝ ամերիկյան կառավարությունը, այսինքն՝ նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է մի քանի ամսից դադարեցնել ֆինանսական օգնությունը Արցախում իրականացվող ականազերծման աշխատանքներին, չնայած որ Ներկայացուցիչների պալատում ընդունվել էր կոնգրեսական Թի Ջեյ Քոքսի ներկայացրած Հավելվածը՝ 2020 թվականին շարունակելու ամերիկյան օգնությունը Արցախին։ Հաշվի առնելով այս վտանգը՝ Հայ դատը արշավ է սկսել՝ Միացյալ Նահանգներում բնակվող մարդկանց, հատկապես մեր հայրենակիցներին կոչ անելով կապվել իրենց կոնգրեսական ներկայացուցիչների հետ և հորդորել, որպեսզի նրանք միանան Բրեդ Շերմանի և  Թի Ջեյ Քոքսի նախաձեռնած նամակին, որն ուղղված է Արցախի ականազերծման ծրագիրը ֆինանսավորող հայտնի կազմակերպությանը՝ USAID-ին («Միջազգային զարգացման ամերիկյան գործակալություն»): Նամակում կոնգրեսականները կոչ են անում  USAID-ին հարգել իր հանձնառությունը՝ շարունակելով ֆինանսավորել կենսական նշանակություն ունեցող և կյանքեր փրկող այս ծրագիրը, որն իրականացվում է Արցախում։

Այս տեղեկությունը որոշ շփոթության պատճառ դարձավ հայկական մեդիափորձագիտական տիրույթում։ Եվ այս առումով, իհարկե, պետք է շեշտել, որ խոսքը ԱՄՆ կառավարության բյուջեով տրամադրվող ամենամյա, այսպես ասած, արտաքին օգնության կրճատման կամ կասեցման մասին չէ։ Թեև, մյուս կողմից, այնպես չէ, որ «Foreign Assistance»-ի խողովակով մեր երկրին տրամադրվող ֆինանսական օգնությունը ավելացել է․ 2018 թվականին ամերիկյան ֆինանսական օգնությունը Հայաստանին կազմել է $6․8 մլն, 2019 թվականին՝ $6․4 մլն, իսկ հաջորդ տարի՝ 2020 թվականին կտրամադրվի ընդամենը $6․75 մլն։ Համեմատության համար նշենք, որ 2017-ին Հայաստանին տրամադրվել է $26.41մլն, իսկ, օրինակ, 2011-ին՝ $45․2 մլն։

Հայ դատի հայտնած տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել, բայց փորձագետներից շատերին այն չի զարմացնում։ Նրանց թվում է մեր տարածաշրջանի քաղաքական հարցերով զբաղվող ամերիկացի հայտնի փորձագետներից մեկը՝ Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Ստրոնսկին (Paul Stronski), որն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե տարածված լուրը միանգամայն իրական է, ու դա, ըստ էության, Թրամփի պատասխանն է Հայաստանի կառավարության ու մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝  մարդասիրական առաքելություն ուղարկելու Սիրիայի Արաբական Հանրապետություն: Ընդ որում, Սթրոնսկին շեշտում է՝ Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Սիրիա է ուղարկել Միացյալ Նահանգների կողմից, ամերիկացի հարկատուների փողերով մարզված, պատրաստված սակրավորներին։

Հիշեցնենք, որ Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելու մասին որոշման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր նախորդ տարվա աշնանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Ս․ թ․ փետրվարի 8-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նույն օրը հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող մասնագետներից բաղկացած հայկական խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ քաղաք։

Պաշտոնական Վաշինգտոնը մի քանի օր անց հայկական լրատվամիջոցներին տված մեկնաբանությամբ բավական կտրուկ արձագանքեց Հայաստանի կառավարության այս քայլին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները, հասկանալով Սիրիայի մարդասիրական ճգնաժամին արձագանքելու այլ երկրների ցանկությունը, այդուհանդերձ, չի պաշտպանում Սիրիայի կառավարական ուժերի հետ նրանց ներգրավվածությունը՝ անկախ նրանից, թե դա ռազմական ուղղվածության առաքելություն է, թե հումանիտար առաքելություն՝ քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով։ Վաշինգտոնը նաև չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով, քանի որ «Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի»:

«Առաջին լրատվական »-ի հետ զրույցում Փոլ Ստրոնսկին նշեց«Կարծում եմ՝ սա շատ իրական տեղեկություն է և սա պատասխան է ձեր կառավարության որոշմանը՝ Սիրիա ուղարկելու Միացյալ Նահանգների կողմից կամ ամերիկյան հարկատուների փողերով մարզված, պատրաստված ականազերծողներին։ Սա հստակ պատասխան է Հայաստանի կառավարության այդ քայլին։ Տեղեկությունն իրական է, և չեմ կարծում, թե Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կարող է ինչ-որ բան անել։

 Պարոն Ստրոնսկի, այսինքն՝ կարծում եք, որ սա քաղաքական որոշո՞ւմ է։

Կարծում եմ՝ սա քաղաքական որոշում է՝ ցույց տալու Միացյալ Նահանգների դժգոհությունը ամերիկացիների կողմից մարզված հայ ականազերծողներին Սիրիա ուղարկելու և Ասադին պաշտպանելու ռուսական ջանքերին աջակցելու Հայաստանի կառավարության որոշման կապակցությամբ։

– Ամերիկացիների կողմից մարզված․․․

– Այո, որքան ես գիտեմ՝ այդ ականազերծողները մարզվել, պատրաստվել են Միացյալ Նահանգների կողմից և Միացյալ Նահանգների փողերով, ուստի նրանց ռուսական առաքելության շրջանակներում Սիրիա ուղարկելը Միացյալ Նահանգներում դիտվել է որպես ամերիկացի հարկատուների փողերն օգտագործելու ոչ այնքան բարեկամական տարբերակ։

Նախորդ անգամ Ձեզ հետ զրույցում մենք խոսում էինք այն մասին, որ Հայաստանում գրանցված ժողովրդավարական առաջընթացից հետո մենք ավելի շատ աջակցություն ենք ակնկալում Միացյալ Նահանգներից, այդ թվում՝ ֆինանսական և տնտեսական օգնություն։ Բայց հիմա ստացվում է, որ հակառակ միտո՞ւմն է գրանցվում։

Ես ձեզ հասկանում եմ և պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգները շարունակում է ֆինանսական օգնություն տրամադրել Հայաստանի ժողովրդավարացմանը։ Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունը դա բավարար չի համարում և կարծում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Թավշյա հեղափոխությունից հետո չի փոխվել։ Բայց այստեղ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Արցախի ականազերծման ֆինանսավորումը ոչ թե ժողովրդավարական, այլ անվտանգության հարց է և պիտի առանձին դիտարկվի։ Եվ ինչպես արդեն նշեցի՝ այդ սակրավորներին ուղարկելը այստեղ՝ Միացյալ Նահանգներում, դիտվել է որպես ոչ այնքան բարեկամական գործողություն։ Ստիպված եմ հիշեցնել, որ ռուս վարձկանները Սիրիայում հարձակումներ են գործում ամերիկյան զինված ուժերի վրա, և հիմա Հայաստանն իր այս քայլով փաստացի դիվանագիտական ապաստարան է տրամադրում Ռուսասանի այդ գործողություններին։

Միացյալ Նահանգներն այսպիսով ուզում է ցույց տալ, որ ցանկացած որոշում ունենում է իր հետևանքները։ Սա Հայաստանի կառավարության ընդունած որոշումն է, և Միացյալ Նահանգներն էլ իրավունք ունի իր տեսակետը հայտնել։ Ուզում եմ ընդգծել, որ ես ամենևին էլ չեմ աջակցում Թրամփի վարչակազմին, ես նրա կողմնակիցը չեմ, բայց ամերիկյան կառավարությունն իրավունք ունի դադարեցնել օգնությունը, եթե կարծում է, որ այն ճիշտ նպատակին չի ծառայում։ Թրամփի վարչակազմի կարծիքով՝ ձեր կառավարության այդ որոշումը չի ծառայում Միացյալ Նահանգների տրամադրած օգնության իրական նպատակներին, այդ պատճառով էլ նրանք դադարեցնում են ամերիկյան օգնության այդ բաղադրիչը։ Բայց նրանք չեն դադարեցնում ամերիկյան օգնությունն ընդհանրապես։ Սա շատ նեղ և սահմանափակ որոշում է՝ ի նշան բողոքի ձեր կառավարության գործողություններից։ Ես կարծում եմ, որ սա լավ երևույթ չէ, քանի որ ականազերծումը Կովկասում շատ կարևոր է։ Այնպես որ՝ ինձ դուր չի գալիս այս որոշումը։ Կարծում եմ՝ սա հեշտ ընդունված որոշում չէ։ Սա զգալի առումով քաղաքական որոշում է, որն ընդունվել է ամերիկյան կառավարության վերին օղակներում։ Հավանաբար Հայաստանի կառավարությունը լավ չի հաշվարկել իր որոշման ավելի լայն հետևանքները, և կարծում եմ, որ սա այդ հետևանքներից մեկն է։

Բայց կարո՞ղ է արդյոք Թրամփի վարչակազմը առանց Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովի հավանության կասեցնել այս կամ այն ծրագիրը։ Չէ՞ որ Կոնգրեսը զգալի ազդեցություն ունի արտաքին ֆինանսական հատկացումների հետ կապված որոշումների կայացման գործընթացի վրա։

Խնդիրն այն է, որ սա Պետդեպարտամենտի ծրագիրն է, և վարչակազմը կարող է կասեցնել Պետդեպի ծրագիրը։ Կոնգրեսը կարող է  փորձել ինչ-որ կերպ ազդել դրա վրա, բայց անկեղծ կլինեմ՝ Հայաստանի կողմից նույնիսկ խաղաղասիրական առաքելությամբ Սիրիա զորք ուղարկելը՝ Ասադին և Ռուսաստանի քաղաքականությանն այնտեղ աջակցելու նպատակով, պոպուլյար որոշում չէ և չի դիտվել իբրև բարեկամական քայլ Միացյալ Նահանգների նկատմամբ։ Հայ դատի հանձնախումբը կարող է փորձել պայքարել կառավարության այդ որոշման դեմ, բայց չեմ կարծում, որ նրանք կկարողանան ստիպել կառավարությանը փոխել իր քաղաքականությունը։ Միգուցե նրանք կարողանան, բայց վարչակազմն ունի բավարար լիազորություններ որոշելու, թե ինչպես պիտի ծախսվեն Միացյալ Նահանգների ֆինանսական հատկացումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում