Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է

Միացյալ Նահանգները չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայում

Վաշինգտոնին հասկանալի է Սիրիայի մարդասիրական ճգնաժամին արձագանքելու՝ այլ պետությունների ցանկությունը։ Այդուհանդերձ, Միացյալ Նահանգները չի պաշտպանում ո՛չ ներգրավվածությունը Սիրիայի զինված ուժերի հետ, լինի դա քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության առաքելություն, ո՛չ էլ Հայաստանի և Ռուսատանի համագործակցությունը այդ առաքելության նպատակով։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով Միացյալ Նահանգների դիրքորոշումն է արտահայտել Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն, մասնավորապես՝ Հալեպ քաղաք, մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։

Քանի որ հարցն ունի քաղաքական որոշ նրբերանգներ, և շատ փորձագետներ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, վերջին տարիների ընթացքում խոսելով այս հարցի շուրջ, կարծիք են հայտնել, որ Հայաստանի կողմից նույնիսկ ռազմական ուղղվածություն չունեցող, մարդասիրական առաքելության իրականացումը Սիրիայում քաղաքականապես վտանգավոր է մեր երկրի համար, կարող է սխալ ընկալվել Արևմուտքում՝ որպես Հայաստանի ներքաշում Սիրիայի հակամարտությանը Ռուսաստանի կողմից, այդ պատճառով կխնդրեինք մեկնաբանել, թե ինչպե՞ս է Միացյալ Նահանգները վերաբերվում Հայաստանի մարդասիրական առաքելությանը Սիրիայում, Վաշինգտոնում ինչպե՞ս են ընկալում այս քայլը և տեսնո՞ւմ են արդյոք նման քաղաքական ենթատեքստեր։

Մեր հարցին ԱՄՆ դեսպանությունից հետևյալ կերպ են պատասխանել․ «Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից»:

Ստորև ներկայացնում ենք նաև ԱՄՆ դեսպանատան արձագանքի անգլերեն տեքստը․

“We recognize the desire of other nations to respond to the humanitarian situation in Syria, and we share the concerns about protecting religious minorities in the Middle East. However, we do not support any engagement with Syrian military forces, whether that engagement is to provide assistance to civilians or is military in nature. Nor do we support any cooperation between Armenia and Russia for this mission.  Russia has partnered with the Assad regime to slaughter civilians and trigger a humanitarian catastrophe.  Russia continues to protect the Assad regime and its atrocities on a global stage.”

Հիշեցնենք, նախորդ ուրբաթ՝ փետրվարի 8-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ականազերծողներից, բժիշկներից և նրանց անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված 83 հոգանոց հումանիտար առաքելություն է ուղարկել Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ։

Իսկ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով այս հարցին, ասել է, որ Սիրիայի հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսում պարզաբանվել է, որ եղել է խնդրանք «Սիրիայի դե ֆակտո իշխանություններից»։

«Եվ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան»,- ասել է նախարարը։

Ավելին, նա չի բացառել հայ զինվորականների հնարավոր մասնակցությունը Սիրայում ընթացող մարտական գործողություններին․ «Կարող եմ ևս մեկ բան նշել՝ ի հավելումն, որ եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցել՝ Հայաստանի Հանրապետությունը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան։ Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում