Այսօր ՀՀ քաղաքացիներից փորձեցինք պարզել, թե իրենց կյանքում պետական ատյանում որևէ խնդիր լուծելու համար կաշառք տվե՞լ են: Սակայն շատերը, լսելով հարցը՝ խուճապի մատնված փախչում էին: Մյուսներն էլ արձագանքում էին, թե ոչ: Իսկ հարցվողներից մեկն էլ ասաց՝ բա նման հարց տալիս են, դա նույնն է, ինչ գողին հարցնես, թե նա երբևէ գողություն արե՞լ է:
Ծանոթանալով մեր համաքաղաքացիների պատասխաններին՝ տպավորություն է ստեղծվում, որ մենք ապրում ենք ազնիվ և արդար մի երկրում: Իսկ այն բազմաթիվ միջազգային զեկույցները, որով բարձրաձայնվում է Հայաստանում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին, մեղմ ասած, մեզ չեն վերաբերում: Ինչպես ասում են, սա այն դեպքն է, որ պետք է համաձայնենք վերը նշված քաղաքացու կարծիքի հետ, քանի որ «մի ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը երես»:
Ինչևէ, առաջարկում ենք մեր համաքաղաքացիների կարծիքին ծանոթանալ տեսանյութի միջոցով:








































