Friday, 26 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը

Օգանովսկին փրկել է իր «կաշին»՝ «փուռը տալով» Քոչարյանին

Բրիտանական BBC-ի այն հոդվածից հետո, որտեղ ասվում է՝ «Մարտի 1-ի գործով քննությունը կարծում է, որ ողբերգական այդ օրը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը», «Արմլուր» լրատվական կայքը հրապարակել էր «Օգանսկի» մականվամբ հայտնի գեներալի հարցաքննությունը։ «Ազատության» հետ զրույցում գեներալը հաստատել է՝ լրատվական կայքի հրապարակած փաստաթղթի տակ իր ստորագրությունն է։

«Ոչ մի բան չի փոխվել, որ ասենք՝ ինչ-որ լրացուցիչ ինֆորմացիա կամ ինչ-որ բան մոռացած լինեմ․․․ ինչ կա, որ գրած ա, ստորագրած ա՝ էդ ա իրականությունը», – պնդել է Սամվել Կարապետյանը։

Հարցաքննության մեջ գեներալը պատմում է, որ 2008 թվականի փետրվարի 23֊ին գեներալ֊ գնդապետ Մովսես Հակոբյանի հետ մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի անցկացրած խորհրդակցությանը, որից 2 ժամ հետո տեղեկացել է, որ Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից հավաքական գումարտակ կազմելու և Երևան ուղարկելու հրաման կա: Ըստ Կարապետյանի, Երևան է եկել մոտ 300 զինծառայող, նրանց թվում նաև դիպուկահարներ, որոնց հրամանատար է նշանակվել ինքը:

«Համահավաք գումարտակում ընդգրկված են եղել սպաներ և ենթասպաներ, բոլորը Երևան են եկել իրենց հաստիքային զենքերով, ամբողջական սպառազինությամբ, իրենց մարտական զենքերով։ Զորքը եղել է սովորական համազգեստով, բայց Երևան գալուց հետո համազգեստների տարբերանշանները պոկել են», ֊ հարցաքննության մեջ պատմել է Կարապետյանը, ավելացնելով նաև, որ զորքը եղել է Պաշտպանության բանակի մեքենաներով, բայց արդեն Երևանում համարանիշները փոխվել և տեղադրվել են ՀՀ ՊՆ համարանիշներ: ՊԲ հրամանատարից տեղեկացել է, որ համահավաք գումարտակը ենթարկվելու է Երևանի կայազորի պետին, այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովին: Հրահանգները Կարապետյանին փոխանցել է օպերատիվ շտաբի հերթապահը, իսկ թե որտեղ է գտնվել այդ շտաբը՝ ինքը տեղյակ չէ, Խաչատուրովի հետ էլ հանդիպել է միայն կառավարության շենքում:

Ինչպես պատմել է Կարապետյանը՝ զորքը մնացել է կառավարության շենքի նկուղում, հսկել է շենքը ներսից։ Հետագայում ևս 400 հոգի է բերվել Արցախից, որոնք մնացել են հավաքակայանում և մինչև 2008 թվականի ապրիլի կեսերը հերթափոխով հսկել են շենքը:

Օգանովսկին, սակայն, հերքել է այն տեղեկությունը, թե ինքն ու իր ենթականերն են իրականացրել Մարտի 1-ի սպանությունները, ինչպես նաև հավելել է, որ իր ջոկատը երբեք տեղակայված չի եղել Բաղրամյան 26-ում։ Օգանովսկու հերքումներին կանդրադառնանք ավելի ուշ, սակայն նախ խոսենք ավելի առանցքային հանգամանքների մասին։

Արցախի ՊԲ բանակի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ցուցմունքները խիստ անբարենպաստ վիճակ են ստեղծում Ռոբերտ Քոչարյանի համար ու թերևս նույնիսկ այս մեկ ցուցմունքը բավարար է, որպեսզի երկրորդ նախագահը հիմնավորապես դատապարտվի սահմանդրական կարգը տապալելու համար՝ երկար ժամանակ զրկվելով ազատությունից։ Ընդ որում՝ Օգանովսկու ցուցմունքը Քոչարյանին ոչնչացնում է ոչ միայն իրավական, այլ նաև՝ քաղաքական, բարոյական հարթություններում։

ԼՂՀ ՊԲ հրամանատարի նախկին տեղեկալը փաստացի հաստատում է, որ զինված ուժերը ներքաղաքական գործընթացներին միջամտել են Ռոբերտ Քոչարյանի անմիջական ցուցումով, այլ խոսքով՝ երկրում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, որի նպատակն է եղել քերաօլիգարխիկ համակարգի իշխանության վերարտադրությունը։ Այս ցուցմունքը միարժեքորեն իրավական հետևանքներ է առաջացնելու Ռոբերտ Քոչարյանի համար, որը դատարանում համառորեն պնդում է, որ բանակը մասնակից չի եղել Մարտի 1-ի իրադարձություններին։ Այլ խոսքով՝ Օգանովսկին բարոյական հարթության վրա զրոյացնում է Քոչարյանի խոսքի արժեքը։

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ Արցախի համար խիստ «մտահոգ» Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փաստորեն անպաշտպան են թողել առաջնագիծը՝ 700 զինվորականի Արցախից Հայաստան տեղափոխելով։ Իհարկե՝ «հայրենսիրական» մղումով, որպեսզի Հայաստանում երկարաձգվի, այսպես կոչված, ղարաբաղյան կլանի իշխանությունը։ Այսօր Արցախի ճակատագրի մասին հայրենասիրական զեղումներով «մտահոգվում» են մարդիկ, ովքեր սեփական աթոռների համար նախադրյալներ են ստեղծել Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունների համար։

Եթե ամփոփենք Օգանովսկու ցուցմունքները, ապա գեներալը փրկել է իր «կաշին»՝ «փուռը տալով» Քոչարյանին։

Նախաքննության մարմնի արդյունավետ աշխատանքի պարագայում հեշտությամբ կհիմնավորվի, որ հենց Օգանովսկին է ղեկավարել Մարտի 1-ի սպանությունների օպերացիան։ Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ նա ղեկավարել է դիպուկահարների խումբը։ Վեջինս հատուկ «առաքելությամբ» է բերվել Երևան, որովհետև Ռոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն վստահել Հայաստանի ուժային մարմիններին՝ վարժեցված կրակողներ բերելով Արցախից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում