Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Արթուր Դավթյանը դրական էր տրամադրված. ՀՀ դատախազությունը կսկսի Մարտի 1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց

Մի քանի իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ սկսել են նախկինում քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց արդարացման գործընթաց։ Օգոստոսի 7-ին Հայաստանի հելսինկյան ասոցիացիա հ/կ ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը, Ժուռնալիստներ հանուն մարդու իրավունքների հ/կ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը, Իրավունքի և ազատության կենտրոն հ/կ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը և ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հանդիպում են ունեցել ՀՀ գլխավոր դատախազի հետ։ Հանդիպման թեման եղել է հենց  քաղաքական դրդապատճառներով դատապարտված մարդկանց արդարացումը։

Իրավապատպան Վարդան Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ ՀՀ դատախազությունը կսկսի մարտի-1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց, իսկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այս հարցում ամեն կերպ կաջակցեն և դատախազությանը կտրամադրեն թեմային վերաբերվող՝ իրենց ձեռքի տակ եղած ամբողջ տեղեկատվությունը։

«Ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո, բնականաբար, պետք է հարց առաջանար, թե ինչ է լինելու քաղբանտարկյալների ճակատագիրը, ինչ ճակատագիր ունենք նրանք, պե՞տք է, արդյոք, նրանք արդարացվեն թե ոչ, եթե պետք է արդարացվեն, ապա ի՞նչ դանդաղկոտությամբ, նրանք իրենց կյանքի ընթացքում կտեսնե՞ն այդ արդարացման գործընթացը, թե՞ ոչ։ Դրա համար մենք դիմեցինք դատախազությանը նման նախաձեռնությամբ»,-ասաց իրավապաշտպանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է եղել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արձագանքը իրենց նախաձեռնությանը՝ Հարությունյանը նշեց. «Մինչև բուն հանդիպումը ես բոլորովին այլ պատկերացում ունեի, իսկ բուն հանդիպմանը և հանդիպումից հետո բոլորովին այլ տպավորություն ստացա։ Ուրախ եմ, որ այդ կարգի հանդիպում տեղի ունեցավ։ Ըստ էության, մենք իրար հասկացանք, մեր խնդիրը հասկացվեց այնտեղ։ Ավելին՝ ասվեց, որ խնդրի կարևորությունը իրենք գիտակցում են և պատրաստ են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,- ասաց Հարությունյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ 2008-ից իրենք կազմել են քաղբանտարկյալների ցանկ, պատրաստ են այդ ցանկը, գործերը, անհրաժեշտ նյութերը տրամադրել գլխավոր դատախազությանը։ Բայց ակնհայտ է, որ արդարացումը վերաբերելու է ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված անձանց։ Իսկ նրանց արդարացման համար պետք է դիմի դատախազությունը՝ սեփական նախաձեռնությամբ։

Վարդան Հարությունյանը վստահություն չունի, որ ներկա դատական համակարգի պայմաններում դատարաններում դժվարություններ, խոչընդոտներ չեն լինի, բայց այդ պատճառով էլ քաղբանտարկյալները չեն դիմելու արդարացման համար, այլ գործընթացը պետք է նախաձեռնի գլխավոր դատախազությունը։

Իրավապաշտպանը կարևորեց, որ այս գործընթացից հետո, երբ բոլոր քաղբանտարկյալները արդարացվեն, Հայաստանում այլևս քաղբանտարկյալներ չլինեն, որի գլխավոր նախապայմանը ժողովրդավարոթւյան զարգացումն է և ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանոթւյունը: «Եթե սրանից հետո գոնե երկու իշխանություն կձևավորվի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների արդյունքում, ապա կարող ենք ասել, որ ապագա Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինի»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում