Wednesday, 01 07 2026
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր

Նիկոլ Փաշինյանով կամ առանց նրա՝ որևէ մեկը չի խուսափելու անցումային արդարադատությունից

Այս օրերի լրահոսում կարծեք թե աննկատ մնաց սահմանադրական փոփոխություններ սկսելու նախաձեռնությունը. դա ավելի ակտուալ չէ՞, քան այն, ինչ տեղի է ունենում այսօր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց. «Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները ֆունդամենտալ նշանակություն կունենան մեր երկրի զարգացման համար, դա մի հարց է, որը շատ ավելի վաղուց պետք է տեղ գտներ մեր քաղաքական անելիքների մեջ, և լավ է, որ Արդարադատության նախարարությունն այդպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել: Այդպիսի գործընթաց էր սկսվել նաև ԱԺ-ում՝ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ, և այն շարունակություն չունեցավ: Իշխանության խոստումների և գործողությունների միջև ընդհանրապես կա որոշակի խզում, հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը դրանցից մեկը չէ»:

Պատգամավորի խոսքով՝ հեղափոխությամբ իշխանության եկած թիմը չի կարող նախկին իշխանությունների համար «կարված» Սահմանադրությունով լիարժեքորեն իրագործել այն նպատակները, որոնք նրանց մղել են հեղափոխություն իրականացնելու, և արդյուավետորեն կատարել հանրությանը տրված խոստումները: «Շատ կուզեի, որ սահմանադրական փոփոխությունները չվերաբերեին միայն ՍԴ-ին և այն փոփոխություններին, որոնց մասին վարչապետն իր վերջին հարցազրույցում նշեց: Մենք գտնում ենք, որ համալիր հարցեր կան կառավարման համակարգի վերաբերյալ, որոնց լուծում տալն օրախդիր են: Առայժմ հայտնի չեն սահմանադրական փոփոխությունների նպատակները և փոփոխությունների շրջանակը»,- նշեց Ա. Բաբաջանյանը:

Անդրադառնալով BBC-ի ռուսական ծառայության հրապարակած տեղեկատվությանը, պատգամավորը նշեց, որ այնտեղ որևէ նորություն չկար, հայաստանյան մամուլում բազմիցս նշվել է այդ մասին: Ա. Բաբաջանյանի խոսքով՝ իհարկե, ազգային անվտանգության խնդիր է այդպիսի տեղեկությունների հասանելիությունը օտարերկրյա լրատվամիջոցին, բայց այդպիսի արտահոսքերից որևէ երկիր չի խուսափում, անգամ ԱՄՆ-ը. «Որոշ քաղաքական շրջանակներ փորձում են այս առիթն օգտագործել և բուն բովանդակությունից շեղվել… Քաղաքական շահառուներ կան և՛ դրսում և երկրի ներսում»: Պատգամավորի դիտարկմամբ՝ այս զարգացումներով փորձ է արվում հնարավորինս ստվերել կարևոր իրադարձությունը՝ Ստեփանակերտում ՀՀ վարչապետի ուղերձի հիմնական ասելիքը:

Խոսելով դատաիրավական համակարգին առնչվող խնդիրների շուրջ և անդրադառնալով հարցին, թե արդյոք վեթինգի հարցն օրակարգից դուրս է եկել՝ պատգամավորն ընդգծեց. «Մայիսի 20-ին վարչապետն իր ելույթում խոսեց վեթինգի և անցումային արդարադատության մասին՝ նշելով, որ պետք է «վիրահատական» միջոցներով գնալ դատական համակարգի առողջացմանը, և ցավալի է, որ իշխանությունը՝ ինքը, հրաժարվեց այդ խոստումն իրագործելուց, այդ նպատակից… Նույնը վերաբերում է նաև անցումային արդարադատությունը, որի մասին Փաշինյանը խոսեց իր հարյուրօրյա գործունեությունն ամփոփելիս, բայց այդ մասին վերջին հարցազրույցում, ելույթներում ոչինչ չենք լսում և չենք տեսնում, որ այդպիսի նպատակ կա: Նիկոլ Փաշինյանով, թե առանց նրա, անցումային արդարադատությունից չենք կարող խուսափել, եթե նա չանի, դա անելու է հաջորդ իշխանությունը: Հանրությունը սպասում է 20 տարի շարունակ կեղեքողների պատասխանատվության ենթարկվելուն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում