Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Կլուծարվի՞, թե՞ ոչ Շիրակի պետհամալսարանը. դասախոսները պատրաստվում են բնականոն հունով վերսկսել դասապրոցեսը

Շիրակի պետհամալսարանի դասախոսները պատրաստվում են օգոստոսի 20-ից հետո բնականոն հունով, ամեն տարվա պես գնալ համալսարան, ստանալ դասաբաշխումները, կազմելու են իրենց դասերը և սկսեն դասապրոցեսը։ Ամեն դեպքում, Շիրակի պետհամալսարանի դասախոսներից Գագիկ Համբարյանի խոսքով՝ բուհում նյարդային, լարված և սպասողական վիճակ է՝ պայմանավորված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիս ամսին 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Շիրակի պետհամալսարանում վատ բարոյահոգեբանական իրավիճակ է, և եթե այդպես շարունակվի, բուհը կա՛մ կլուծարվի, կա՛մ կմիավորվի այլ համալսարանի հետ:

«Ոչ մեծ խմբեր են ձևավորվել, որոնք բացառապես իրենց շահերով են ղեկավարվում: Ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ եթե իրավիճակը շարունակվի, ապա հարց կբարձրացվի լուծարման կամ այլ համալսարանի հետ միավորման, որի արդյունքում նոր խորհուրդ կձևավորվի, և հարցը կլուծենք։ Ես անձամբ 2 անգամ այցելել եմ տվյալ համալսարան և ամոթից գետինն էի մտնում, երբ տեսա, թե ինչպես են դասախոսներն իրենց անձնական հարաբերությունները պարզում: Դա պարզապես խայտառակություն է, որն անհրաժեշտ է շտկել»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։

Համբարյանի խոսքով՝ այս լարված նյարդային պրոցեսից զատ՝ ներկայումս բուհի նախկին ռեկտորների կողմից թույլ տրված չարաշահումների հիմքով 8 հարուցված քրեական գործ կա, դրանք տեղափոխվել են հատուկ քննչական ծառայության վարույթ, և քննությունը շարունակվում է։ Վերջերս էլ դատախազությունը հանդես եկավ տեղեկատվությամբ, որ քրեական գործ է հարուցվել նաև ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ՝ պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով։

«Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ նախարարի հայտարարությունը՝ կապված Շիրակի պետհամալսարանի լիկվիդացման հետ, շտապեցրել է գործող իշխանություններին, և ես չեմ բացառում, որ իշխանությունները, չունենալով համապատասխան թեկնածու, որը կհամապատասխաներ Շիրակի պետհամալասրանի ռեկտորի պաշտոնը ստանձնելու համար, կշարունակեն փորձեր կատարել բուհը լիկվիդացնելու ուղղությամբ»,- ասաց Համբարյանը։

Նա նշեց, որ բուհի կոլեկտիվը սպասում է նախարարի հետ հանդիպմանը, որը սպասվում է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, և այդ ժամանակ ավելի կոնկրետ հասկանալի կդառնա, թե իշխանություններն ինչ ծրագիր ունեն Շիրակի պետհամալսարանի վերաբերյալ։ Ամեն դեպքում, իրավիճակի վերջնական հանգուցալուծումը, մեր զրուցակցի խոսքով, խիստ անհրաժեշտ է, քանի որ բուհի ռեկտորի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը չի կարողանում բուհում, կոլեկտիվի ներսում համերաշխության մթնոլորտ ստեղծել, որը, Համբարյանի խոսքով, հիմնականում պայմանավորված է նրանով, որ Երվանդ Սերոբյանը տխրահռչակ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ամենամտերիմ ընկերներից է և նրա ֆանակումբի ակտիվ անդամներից մեկը և բուհում իր կարիերայի բարձունքով պարտական է հենց Սահակ Մինասյանին։ «Երվանդ Սերոբյանը ընդհանրապես զուրկ է բարձրագույն կրթության ոլորտում կառավարման որևէ հմտությունից և ներկայումս պրոֆեսիոնալ կերպով սրում է աշխատակիցենրի միջանձնային հարաբերությունները»,- ասաց ՇՊՀ դասախոսը։

Մեր զրոցակցի խոսքով, սակայն, իրավիճակի շտկման ուղղությամբ աշխատանքները դանդաղ են առաջ գնում թե՛ դատախազության կողմից, թե՛ պատկան մարմինների կողմից, ինչը թույլ է տալիս համալսարանում առկա անառողջ մթնոլորտի պահպանումը։

Հիշեցնենք, որ Շիրակի պետհամալսարանում ռեկտորի ընտրության գործընթացն արդեն 3 անգամ տապալվել է։ Բուհում առկա խմորումները անդրադառնում են նաև ռեկտորի ընտրության գործընթացի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում