Monday, 13 05 2024
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

Վերջ է դրվում ամենադավադիր ուժերի այն պնդումներին, թե թավշյա հեղափոխությունից հետո եկած իշխանությունը Արցախը վաճառում է

«Ելույթը գնահատելու համար պետք է հասկանանք, թե այն ինչ նպատակ ուներ։ Այդ իմաստով՝ որևէ բան պակաս չէր, բայց ավել էլ չէր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ունեցած ելույթը՝ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Փաստորեն, հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածի ամենաբարձր դիրքը Շուշին, հիմա՝ Ստեփանակերտն է, ու հայ ժողովրդի կամքի խտացման իմաստով հենց այստեղ հռչակվում է զարգացման տեսլականը։ Այդ հատվածը եղել է դարավոր խարդավանքների զոհ՝ ուրիշների, նաև հայ բոլշևիկների քաղաքականության պատճառով։ Հռչակված Միացյալ Հայաստանի տեսլականը այդ իմաստով ես դրական եմ գնահատում, դա Քուռ-արաքսյան Հայաստանն է, ինչի մասին ես այսքան ժամանակ խոսում էի։ Վերջ է դրվում Հայաստանի ամենադավադիր ուժերի այն պնդումներին, թե թավշյա հեղափոխությունից հետո եկած իշխանությունը Արցախը վաճառում է։ Շատ սիմվոլիկ է, որ հենց Լեոնիդ Ազգալդյանի խոսքերով ասվում է՝ սա Հայաստանն է, ու վերջ, լևոնտերպետրոսյանական մտածելակերպի համար դա հասկանալի չէ, բայց պետք է ընկալել այն ու շարժվել հենց այդ տրամաբանությամբ»։

Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝ հայտարարվածը ոչ թե կոնկրետ ծրագիր է, այլ զարգացման հեռանկար. «Որոշ հատվածը միջնաժամկետ կանխատեսում է մինչև 2050 թիվը։ Փաստորեն, վարչապետը խոսեց Հայաստանի պետականության զարգացման, նույնիսկ հայրենադարձության մասին»։

Նախատեսված կետերն, ըստ Շիրինյանի, առավել քան բավարար են, «խնդիրն հիմա այն է, որ կառավարությունը և ազգային ինտելեկտուալ միտքը, նրանք, ովքեր աջակցում են վարչապետին, միավորվեն ու այս ամենը դարձնեն գործնական քաղաքականություն: Պետք է դրանք բաժանենք տարիների վրա ու իրականացնենք։ Մեռանք ասելով՝ հազիվ հռչակվեց արդյունաբերական Հայաստան»։

Անդրադառնալով քննադատություններին՝ Շիրինյանն ասաց. «Վարչապետը թիվ է ասում՝ ասում են՝ ինչու է ասում, չի ասում՝ ասում են՝ ինչու չասաց։

Մանկական ցավ կա հակառակը խոսելու. դրանք տապալված ու անցյալ իշխանություն են՝ գողապետություն, երևակայությունից զուրկ, ստամոքսով կերակրվող մարդը ինչպե՞ս կարող է հասկանալ»։

Եզրափակելով իր միտքը՝ քաղաքագետն ասաց. «Վարչապետը պատգամ է հղում, սա հեղափոխության պատգամն է առաջիկա տասնամյակների համար:

Միանշանակ ասում եմ՝ հնարավոր է այդ թվերն իրականացնել. այո, եթե ամեն մի հայ աղջիկ երկու երեխա ունենա, ավելին էլ կլինի, մնացած մանիպուլյացիաները ցնդաբանություն են, թող Հարավային Կորեայի օրինակը նայեն։ Այդ հայ քաղաքագետ կոչվածները երևակայությունից զուրկ են, մանավանդ՝ հինգերորդ շարասյուն կոչվածը: Տեսեք՝ Տարասով կոչվածը ողբ է կապել, բայց հստակեցնենք՝ երբ հայ ժողովուրդը կամք է դրսևորում, նրա դեմ խաղ չկա, դա ամբողջովին պետք է պաշտպանվի: Մեր կուսակցությունը ամբողջությամբ կլինի վարչապետի ու այդ իդեալների հետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում