ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Փոխնախարարը գոհունակություն է հայտնել հումանիտար ոլորտում կոմիտեի կողմից Հայաստանին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական անվտանգության բաղադրիչի բարձրացման և այլընտրանքային տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված ծրագրերը։
Վաչե Տերտերյանը կարևոր է համարել նաև թիրախային բնագավառում ԿԽՄԿ-ի փորձառության ու գիտելիքների ինստիտուցիոնալացումը Հայաստանի օրենսդրական և նորմատիվային դաշտում՝ ընդհուպ կոմիտեի հետ համատեղ իրականացվող քաղաքացիական պաշտպանության համայնքահեն միջոցառումների թղթակցումը ՏԻՄ-երի զարգացման ծրագրերի









































