Friday, 26 04 2024
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր

Վերջին տարում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալների աճը եղել է զրոյական

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թ. առաջին կիսամյակի արտաքին առևտրի վիճակագրությունը: Համաձայն ներկայացվածի՝ 2019 թ. առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտուրն ընդամենը 0.1 %-ով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: 2019 թ. հունվար-հունիսին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3. 495.2 մլն դոլար (արտահանումը՝ 1.173.8 մլն դոլար, ներմուծումը՝ 2.321.4 մլն դոլար):

Բացասական հաշվեկշիռը կազմել է 1.147.6 մլն դոլար:

2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3.476.1 մլն դոլար (արտահանումը՝ 1.165.1 մլն դոլար, ներմուծումը՝ 2.310.9 մլն): Բացասական հաշվեկշիռը կազմել է 1.145.7 մլն դոլար:

2017 թ. առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2. 815.1 մլն դոլար (արտահանումը` 994 մլն, ներմուծումը՝ 1. 821.2 մլն դոլար): Բացասական հաշվեկշիռը՝ 827 մլն դոլար:

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում արտաքին առևտրի ծավալային աճը գումարային արտահայտությամբ եղել է չնչին՝ 19 մլն դոլարի: Մինչդեռ 2018 թ., նախորդ տարվա համեմատությամբ, այդ աճը կազմել է ավելի քան 660 մլն դոլար: Հասկանալիորեն, չնչին է եղել նաև վերջին տարում նախորդի համեմատությամբ արտահանման ծավալների աճը. 8.7 մլն դոլար: Նույն կերպ, ներմուծման ծավալները՝ 9.5 մլն: Մինչդեռ 2018 թ., նախորդ տարվա համեմատությամբ, արտահանումն աճել էր 171 մլն դոլարով, ներմուծումը՝ գրեթե 490 մլն դոլարով: Իհարկե, այստեղ էլ անցանկալի է ներմուծման ծավալների գրեթե եռակի աճը արտահանման նկատմամբ, բայց ամենևին էլ չպետք է բացառել, որ դրանում կա նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների մասնաբաժին:

Ինչևէ: Փաստորեն, վերջին մեկ տարում տեղի է ունեցել արտաքին առևտրաշրջանառության տեմպերի շեշտակի անկում՝ հասնելով ծավալների աճի զրոյական մակարդակի: Ընդ որում՝ թե՛ արտահանման և թե՛ ներմուծման առումով: Սա՝ ընդհանուր առևտրաշրջանառության առումով:

2017 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ի ընդհանուր առևտրաշրջանառության 29.2 %-ը կատարվել է ԱՊՀ երկրների հետ. սրանից 26.2 %-ը՝ ՌԴ-ի, 2%-ը՝ Ուկրաինայի հետ: Ընդհանուրի 24.1% առևտրաշրջանառությունը կատարվել է ԵՄ երկրների հետ, 46.7 %-ը՝ այլ երկրների խմբի պետությունների հետ:

2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին ամբողջ առևտրի 29.6 %-ը կատարվել է ԱՊՀ երկրների հետ: ԵԱՏՄ երկրների հետ մեր արտաքին առևտուրը կազմել է ընդհանուրի 26.7 %-ը: Հասկանլիորեն, այս երկու միություններում էլ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը եղել և մնում է ՌԴ-ն, որի հետ մեր առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուրի 25.9 %-ը, ԱՊՀ-ից Ուկրաինայի հետ մեր առևտրի 2.3 %-ն է եղել, մնացած 0.6 %-ը՝ մյուս երկրների հետ:

2019 թ. առաջին կիսամյակում ԱՊՀ-ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշռի 30.6 %-ը եղել է ԱՊՀ երկրների հետ, 28.1 %-ը՝ ԵԱՏՄ երկրների հետ: 27.1 %-ը՝ Ռուսաստանի Դաշնության, 2.1 %-ը Ուկրաինայի, մոտ 1 %-ը՝ Բելառուսի:

2017 թ. առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 24.1 %-ը եղել է ԵՄ երկրների հետ: Հաջորդ տարվա առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 26 %-ն է տեղի ունեցել ԵՄ երկրների հետ, 2019 թ. Հայաստանի՝ ԵՄ երկրների հետ ունեցած առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է՝ հասնելով 21.6 %-ի:

2017 թ. առաջին կիսամյակում «Այլ երկրներ» խմբի պետությունների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 46.7%: 2018 թ. նույն ժամանակահատվածում՝ 44.7 %, այս տարի՝ 47.8 %:

Փաստորեն, համաձայն վիճակագրական տվյալների՝ վերջին երեք տարիների առաջին կիսամյակներին ՀՀ արտաքին առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ բավականին կայուն է: Իրականում այդ երկրներից Հայաստանը գործ ունի միայն ՌԴ-ի հետ, քանի որ մյուսներից ՀՀ-ի ամենաակտիվ գործընկերը Բելառուսն է, որի հետ Հայաստանի առևտրաշրջանառության բարձրագույն ցուցանիշը 1% է: Հայաստանի առևտրային գործընկեր բոլոր երկրների մեջ ՌԴ-ն եղել և մնում է, որպես առևտրի ծավալներով ամենախոշորն ու կայունը: Նշյալ ժամանակահատվածում (և ընդհանրապես) ՀՀ-ի արտաքին առևտրի ավելի քան քառորդ մասը եղել է ՌԴ-ի հետ: 2018 թ. աննշան անկումից հետո այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշը ավելի քան երկու տոկոսանոց աճ է գրանցել: Համեմատության համար նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի առևտրային երկրորդ գործընկերը Չինաստանն է, որի հետ մեր առևտրաշրջանառությունը կազմում է ընդհանուրի 12.2 %-ը՝ առաջին անգամ հատելով 10%-ի սահմանագիծը: Վերջին տարվա ցուցանիշներով՝ միայն ՌԴ-ի հետ ՀՀ-ի ունեցած առևտրաշրջանառության ծավալները մի քանի տոկոսով գերազանցում են ամբողջ Եվրոպական միության հետ ունեցած առևտրաշրջանառությանը:

Ինչ վերաբերում է «Այլ երկրներ» խմբի հետ Հայաստանի ունեցած առևտրաշրջանառությանը, որոնց թվում են Չինաստանը, ԱՄՆ-ը, Կանադան, ԻԻՀ-ն, Թուրքիան, Վրաստանը և այլք, ապա վերջին տարիներին, պայմանավորված հատկապես Չինաստանի հետ ունեցած առևտրային հարաբերությունների արագընթաց զարգացմամբ, որոշակիորեն՝ նաև ԱՄԷ-ի հետ հարաբերությունների ակտիվացմամբ, այս խմբի հետ Հայաստանի առևտրային հարաբերությունները ամենաարագն են զարգանում:

Քանի որ ԵԱՏՄ երկրներից, ՌԴ-ից բացի, մյուսների առևտրաշրջանառության ծավալները ՀՀ-ի հետ չնչին են, ներկայացնենք այդ ցուցանիշները ԵՄ երկրների հետ:

2017 թ. Հայաստանի արտաքին առևտրում ԵՄ երկրներից ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել են Գերմանիան և Բուլղարիան՝ 5.3% յուրաքանչյուրը: Հաջորդել են Իտալիան՝ 3.2%, Նիդերլանդները՝ 2.1%, Բելգիան՝ 1.6% և Ֆրանսիան՝ 1%:

2018 թ. պատկերը եղել է հետևյալը. Գերմանիա՝ 6.2%, Բուլղարիա՝ 4.1%, Իտալիա՝ 3.1%, Նիդերլանդներ՝ 2.4%: Բելգիա՝ 1.4%, Ֆրանսիա՝ 1.3%: 1%-ից բարձր է եղել նաև Ռումինիայի հետ ունեցած ապրանքաշրջանառությունը:

2019 թ. առաջին կիսամյակում Հայաստան-ԵՄ երկրներ ապրանքաշրջանառության մեջ մեր ամենաակտիվ գործընկերը շարունակել է մնալ Գերմանիան՝ 4.6%, հաջորդում են Իտալիան՝ 3.7%, Բուլղարիան ու Նիդերլանդները՝ 2.8-ական տոկոս ապրանքաշրջանառությամբ, և Բելգիան ու Ֆրանսիան՝ համապատասխանաբար, 1.5% և 1.3% ապրանքանշրջանառությամբ: Մնացած երկրների դեպքում թվերը 1%-ից փոքր են:

Փաստորեն, վերջին մի քանի տարում Եվրոպայում Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը եղել և մնում է Գերմանիան: Այստեղից հիմնականում մեքենաներ են ներկրվում Հայաստան: Հայաստանը բավականին ակտիվ առևտրային հարաբերություններ ուներ Բուլղարիայի հետ, բայց, ինչպես երևում է վերջին երեք տարվա վիճակագրությունից, դեպի Բուլղարիա մեր արտահանումը էապես նվազում է: Իտալիան եղել և շարունակում է մնալ բավականին կայուն առևտրային գործընկեր՝ ավելի քան երեք տոկոսանոց առևտրաշրջանառությամբ: Բելգիան, որը ժամանակին Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերներից էր, պայմանավորված ադամանդի առևտրով, հիմա 1-1.5 %-ոց առևտրաշրջանառություն ունի մեզ հետ: Որքան որ ամուր են հայ-ֆրանսիական քաղաքական կապերը, նույնքան թույլ են առևտրատնտեսական հարաբերությունները, որ տատանվում են 1 %-ի շրջանակներում:

Հայաստանի առևտրային հարաբերությունները ամենադինամիկ ձևով զարգանում են «Այլ երկրների» խմբի պետությունների հետ, մասնավորապես՝ Չինաստանի:

Ահավասիք. 2017 թ. Հայաստանի ամենաակտիվ առևտրային գործընկերները եղել են. Չինաստան՝ 8.6%, Շվեյցարիա՝ 6.0%, Իրան և Վրաստան՝ 4.1-ական տոկոս, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 3.3%, Թուրքիա՝ 3.7%, ԱՄՆ՝ 2.6% և այլն:

2018 թ. այս խմբի երկրների հետ մեր առևտուրն ունեցել է հետևյալ պատկերը. Չինաստան՝ 9.8%, Շվեյցարիա՝ 6.8%, ԻԻՀ՝ 4.4%, ԱՄՆ՝ 3.6%, Թուրքիա՝ 3.1% և Էմիրություններ՝ 2.8%, Վրաստան-Իրաք՝ 1.8%, Ճապոնիա՝ 1.4%:

2019 թ. Չինաստանի հետ մեր առևտրի տեսակարար կշիռը հասել է 12.2 %-ի: Հաջորդում են Շվեյցարիան՝ 6.4%, ԻԻՀ-ն՝ 4.9%, ԱՄՆ-ը՝ 3.4%, Թուրքիան՝ 3.3%, Իրաքը՝ 2.2%, Էմիրությունները, Վրաստանն ու Ճապոնիան՝ 1.8-ական տոկոս, Կանադան՝ 1.3%, Բրազիլիան՝ 1.0%:

Վերջում նշենք նաև, որ նախկին ԽՍՀՄ երկրներից վերջին երկու տարիներին Հայաստանի առևտրային հարաբերությունները դրական բալանս են ունեցել Ղազախստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի հետ, ԵՄ երկրներից 2018 թ.՝ Բելգիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Նիդերլանդների հետ, 2019 թ.՝ Բուլղարիայի և Նիդերլանդների հետ: Այլ երկրներից 2018 թ. մեր առևտրային բալանսը դրական է եղել Արաբական Էմիրությունների, 2019 թ.՝ Վրաստանի և Կանադայի հետ:

Մնացած բոլոր երկրների հետ մեր ունեցած առևտրում բալանսը բացասական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում