Sunday, 21 06 2026
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Պրիմիտիվ հաշվարկ

Դժվար է մտածել, որ իշխանությունը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, կամ որևէ այլ մեկը, չի հասկանում, չի գիտակցում այն պարզ իրողությունը, որ երկրի որևէ ոլորտում հարաբերությունների և մշակույթի մակարդակը պայմանավորված է այն մթնոլորտով, որ երկրում ձևավորում է իշխանությունը:

Այսինքն` իշխանությունն է պատասխանատու հանրության վարք ու բարքի մակարդակի, հանրության գիտակցության մակարդակի համար: Բայց իշխանության պատասխանատվությունը ոչ թե այն է, որ հանրությանը չեն սովորեցնում, թե ինչ պետք է անել կամ թույլ են տալիս շրջանցել կարգն ու օրենքը, այլ այն, որ իշխանությունը գործնականում չի ստեղծում պայման, երբ բարեկեցության և հարմարավետության գրավականը օրենքը և կարգը պահելն ու հարգելն է, ոչ թե դրանք շրջանցելը: Հենց միայն այն, որ իշխանության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձինք և նրանց հարազատներն ու ընկերները օրենքի հայտնի շրջանցողներ են, արդեն իսկ հանրության համար բավական է համոզվելու, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքը հարգելով ընդամենը յոլա կգնաս, ոչ ավելի:

Կան իհարկե մարդիկ, քաղաքացիներ, որոնք անկախ ամեն ինչից օրինապաշտ են և ի հեճուկս որևէ մեկի կամ որևէ բանի` չեն խախտի որևէ օրենք: Սակայն դա անհատականության խնդիր է, մինչդեռ հանրությունն ամբողջական օրգանիզմ է և թեև ձևավորվում է անհատներով, սակայն ունի իր առանձին, անհատից վեր գտնվող գիտակցությունն ու ենթագիտակցությունը, որը պայմանավորվում է հենց երկրում ձևավորվող մթնոլորտով: Իսկ որևէ մթնոլորտի պատասխանատուն իշխանությունն է: Եվ հենց դրա գիտակցումն է թերևս, որ իշխանությանը ստիպում է առաջին պլան մղել հանրային անկրթությունն ու անկարգությունը, որպեսզի իշխանության վրայից պատասխանատվությունը դրվի հասարակության վրա: Այսինքն` առաջ է քաշվում հետևյալ զգացումն ու մտայնությունը. «դե ինչ անի իշխանությունը, եթե հասարակությունն է այդպիսին, եթե ամեն մի քաղաքացի է օրինախախտ, չի սիրում կարգ, կանոն, կարմիր լույս, ամրագոտի, հետիոտնային անցում»: Սա բավական հմուտ մշակված, սակայն չափազանց պրիմիտիվ հաշվարկ է:

Դրանով կարելի է, եթե իհարկե կարելի է, երկրում ընդամենը փոխել հանրային պահանջների հունը, դինամիկան, թափը: Բայց պետության որակը և վիճակը ամենևին չի փոխվի: Բայց նաև պարզ է, որ իշխանության առկա քաղաքականության նպատակը հենց հանրային պահանջների ալիքը նվազեցնելն ու հունը ցամաքեցնելն է, ոչ թե պետության որակը և առկա մթնոլորտը փոխելը: Եթե նպատակը պետության որակը փոխելը լիներ, ապա հանգիստ կթողնեին հասարակությանը, որի վարքը եթե խնդիրներ հարուցում է, ապա հանդիսանում է միայն ու միայն իշխանության վարքի հետևանք, և պարզապես կնայեին հայելու մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում