Monday, 29 06 2026
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության

Վախի հետհեղափոխական օջախները. վարչապետը չեզոքացրեց մեկը

Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթից հետո թերևս առավել հետաքրքիր է դառնում դրանից առաջ նրա ֆեյսբուքյան ելույթն ու հայտարարությունը Հայաստանում կոռուպցիոն մեխանիզմների և պետական համակարգի սերտաճածության կամ փոխկապակցվածության մասին 2014 թվականի գաղտնի զեկույցի վերաբերյալ: Այդ հայտարարությունն արժանացավ նախկին իշխող համակարգի բավականին արագ և բուռն արձագանքին, ինչից տպավորություն էր, թե Փաշինյանը բացահայտել է նրանց գաղտնիքը, և նրանք շտապում են հայտարարել, թե «այդ իրենք չեն»: Փաշինյանի հայտարարությունն ինքնին որևէ գաղտնիք պարունակել չէր կարող՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան եղել է փոքրաթիվ բնակչության աչքի առաջ, փոքր երկրում այդ աչքը մտնելով գրեթե ամենուրեք՝ Մոնումենտի դղյակներից մինչև Ծաղկաձորի անտառներ, Սևանի ափ, բանակ, տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, հանրային հոգեբանություն, մտածողություն: Կոռուպցիան ներթափանցել էր ամենուր՝ ուր հնարավոր է, և շարունակում էր այդ ընթացքը, եթե այն չընդհատվեր թավշյա հեղափոխությամբ:

Սակայն ընդհատելն անշուշտ բավական չէ: Պետք է մաքրել Հայաստանը կոռուպցիայի հետևանքից: Իսկ կոռուպցիայի հետևանքը լոկ նյութական չէ, որ, ինչպես շատերն են պնդում կամ բարձրաձայնում, ինչ-որ մեկից վերցնես գողացածն ու վերադարձնես պետությանը և հանրությանը՝ համարելով, թե խնդիրը լուծվել է: Հայաստանում կոռուպցիան ամենամեծ հետևանքը թողել է թերևս մարդկային մտածողության, հոգեբանության, աշխարհայացքի և արժեհամակարգի վրա: Դա ամենաբարդ մաքրվող հետևանքն է, որ պահանջելու է երկարատև աշխատանք: Ներկայիս հետհեղափոխական իրավիճակը լավագույնս, թեև ցավալիորեն, վկայում է, որ կոռուպցիայի թողած այդ հետևանքներն ու արատները Հայաստանի հանրությանն օժտել են «դեստրուկտիվ դիմադրունակության» մի հատկանիշով, երբ հանրությունը թերահավատ է ոչ միայն հռչակագրային նպատակների, այլև անգամ իր իսկ ձեռքով ամրագրած և իրողություն, փաստ դարձած իրավիճակների նկատմամբ: Լավագույն օրինակը, թերևս, այն անընդհատ վախն է, որում ապրում է թավշյա հեղափոխությունն իրականացրած հանրությունը: Վախն այն համակարգի նկատմամբ, որին հեռացրել է մեկ տարի առաջ: Վախ, որ այդ համակարգը կարող է վերադառնալ, ռևանշի կամ հակահեղափոխության հասնել:

Այդ իմաստով, ի դեպ, Փաշինյանի օգոստոսի 5-ի ելույթը թերևս պարունակում էր մի կարևոր արձանագրում: Փաշինյանը հայտարարելով Արցախի իշխանության ձևավորման ընտրական պրոցեսի, արցախցիների ընտրության հնարավորության երաշխավոր լինելու մասին՝ փաստացի փակեց Արցախում «հակահեղափոխության օջախի» թեման: Բայց, հայաստանյան հետհեղափոխական հասարակական-քաղաքական կյանքը դեռևս ունի այդպիսի վախի մի շարք օջախներ, որոնք պետք է փակել: Առանց դրանք փակելու՝ հնարավոր չէ լրջորեն զբաղվել հանրությանը փոխելու ռազմավարական նպատակադրումով և Ստեփանակերտի հրապարակում հռչակված նպատակների իրականացման ճանապարհով: Անընդհատ ինչ-որ ռևանշի կամ հակահեղափոխության վախի մեջ ապրող հանրությունը չի կարող ի վիճակի լինել իրականացնել մեծ ռազմավարական նպատակներ:

Մեծ նպատակը համատեղելի չէ որևէ մեծ կամ փոքր վախի հետ: Իսկ հանրությանն այսօր վախեցնում են, վախեցնում են շատերը՝ թե՛ հին համակարգից, թե՛, այսպես ասած, նոր շրջանակներից, թե՛ հեղափոխության դեմ, թե՛ հեղափոխության անունից: Ավելին՝ հաճախ այդ վախը, կամա թե ակամա, բաց թե տողատակով, սնուցվում է նաև իշխանության ելույթներից: Դրանք այլևս պետք է անհամատեղելի լինեն այն նպատակների հետ, որոնք հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում: Այդ նպատակների համար պետք է չվախեցող՝ առավել ևս իր իսկ ոչ բռնի հեղափոխության արդյունքում պարտված համակարգից չվախեցող հանրություն, որի միտքը ազատ տարածություն չունի՝ գաղափարներով ու հեռանկարներով, ոչ թե տարաբնույթ վախերով, դրանցից բխող ատելությամբ և քենով լցված լինելու պատճառով:

Դրանք են լինելու մեծ նպատակների գլխավոր խոչընդոտները, երբ հաղթած հանրությունը վերածվում է հաղթանակը կորցնելու վախով կամ տագնապով ապրող հանրության: Մինչդեռ գործնականում միայն այդ հոգեվիճակն ու մտավոր ռեժիմն է, որ կարող է սպառնալ հաղթանակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում