Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Սպան պառկեցրել է զինվորներին և քայլել է նրանց վրայով. Մատաղիսի զորամասը որպես հանցավորության որջ

Մարտակերտի պաշտպանական շրջանի Մատաղիսի զորամասում հանցավորության որջ է ձևավորվել: Սպաների մի մասի դեմ քրեական գործեր են քննվում, մյուսները դատապարտված են տարբեր հանցագործությունների համար, սակայն անգամ աշխատանքից ազատված չեն և շարունակում են ծառայողական պարտականությունների կատարումը: Զինվորների նկատմամբ կիրառվող բռնությունները այդ աշխատանքի պարտադիր մասն են: ժամկետային զինծառայողներին խոշտանգում են, սադիստական պատիժներ են կիրառում նրանց նկատմամբ: Այս «աշխատանքները» ղեկավարում է զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Նրա թողտվությամբ զորամասում լիակատար բեսպրեդել է տիրում:

Հրաձգային գումարտակի շտաբի պետ, Գյոզալյանի տեղակալ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը, որը հրամանատարի աջ ձեռքն է, ամենադաժան սպայի համբավն ունի: Նա ծնունդով Արմավիրի մարզից է: Բնակվում է Արցախում, ամուրի: 31 տարեկան մայորը արդեն երկու անգամ կանգնել է դատարանի առաջ, բայց երրորդ կայազորի զինվորական դատախազությունը, Սյունիքի դատարանի դատավորներ Գնել Գասպարյանը և Դավիթ Սարգսյանը ակնհայտ մեղմ վերաբերմունք են ցուցաբերել հանցագործի նկատմամբ:

2018 թվականի հունիսի 12-ի գիշերը մայոր Ֆահրադյանը զինվորներին պառկեցրել է գետնին և քայլել է նրանց վրայով: Այս կերպ մայորը պատժել է տղաներին այն բանի համար, որ նրանք «Քուն» հրամանից հետո ննջասենյակում հաց են կերել:

Բռնացնելով տղաներին, մայորը նրանցից երեքին՝ կրտսեր սերժանտներ Մխիթար Սարգսյանին, Սերգեյ Գրիգորյանին և Նարեկ Պողոսյանին ծեծի է ենթարկել: «Երկու ձեռքի բաց ափերով նա ուժգին հարվածել է կրտսեր սերժանտ Սերգեյ Գրիգորյանի դեմքի աջ ու ձախ շրջաններին, ձեռքերով հրել նրա կրծքավանդակից և աջ ձեռքի բաց ափով մեկ անգամ ուժգին հարվածել է կրտսեր սերժանտ Մխիթար Սարգսյանի դեմքի ձախ շրջանին` վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ», — գրված է դատավճռում:

Այսքանով մայորը չի բավարարվել: Առավոտյան 07.30-ին նա Նարեկ Պողոսյանին և շարքայիններ՝ նյութատնտեսական դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ Շահեն Պողոսյանին, բուժկետի վարորդ-սանիտար Թևան Համբարձումյանին, ավագ հրաձիգ-զենիթավար Տիգրան Մխիթարյանին, հետախույզ-դիպուկահար, Դավիթ Չատյանի և նռնականետային դասակի վարորդ Խորեն Գաբրիելյանին կանգնեցրել է գումարտակի շենքի դիմաց: Հյութի պլաստմասե շշով նա մի քանի անգամ հարվածել է կրտսեր սերժանտ Պողոսյանի դեմքին և ուսին, պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Մյուսներին «հենում-պառկած» հրաման է տվել, որի ընթացքում քայլել է նրանց վրայով, պատճառելով մարմնական վնասվածքներ:

2018 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ Արթուր Հայկի Ֆահրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Զինդատախազությունը մոտ 6 ամիս տևած նախաքննության ընթացքում նույնիսկ չի մեկուսացրել մայորին: Ֆահրադյանից ընդամենը ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին: Մեղմ վերաբերմունքը սադիստ մայորի նկատմամբ դրսևորել է 3-րդ կայազորի զինվորական դատախազի տեղակալ Բորիս Բախշիյանը: Այս տարի մայիսին նա դարձավ դատավոր:

Արթուր Ֆահրադյանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը երկու կամ ավելի անձանց նկատմամբ զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով:

Փետրվարին Գորիսի դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանը արագացված ընթացակարգով քննեց այս գործը: Նա ընդամենը մեկ դատական նիստ նշանակեց՝ փետրվարի 19-ին, և նույն օրը կայացրեց դատավճիռ՝ 4 տարվա ազատազրկում, սակայն հաշվի առնելով մայորի արժանիքները, հրամանատար Գյոզալյանի կողմից նրան տված բազմաթիվ պարգևներն ու դրական գնահատականը, վճռեց պատիժը կիրառել պայմանականորեն, նշանակելով փորձաշրջան:

Քաջարի մայորը ընդամենը մի քանի ամիս խելոք մնաց: Այս տարի նա նորից զինվոր է ծեծել, խախտելով դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ժամկետը:

Ըստ դատախազության, «Արթուր Ֆահրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով թիվ զորամասի հրաձգային գումարտակի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը,կոչումով մայոր,զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված՝ծեծել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող,պարտադիր ժամկետային զինծառայող,շարքային Բ.Հովհաննիսյանին՝պատճառելով ֆիզիկական ցավ»:

Գործով մեկ դատական նիստ է կայացել: Երկրորդը նշանակված է օգոստոսի 28-ին: Եւ կրկին ոչ երրորդ կայազորային զինդատախազությունը, ոչ Սիսիանի դատարանի դատավոր Գնել Գասպարյանը նրան չեն մեկուսացրել:

Ընդամենը ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին: Իսկ հրամանատար Գյոզալյանը չի շտապում հեռացնել իր աջ ձեռք Ֆահրադյանին զինվորների հետ աշխատանքից: Հակառակը՝ նրան տեղավորել է ուսումնական գումարտակում: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ի՞նչ և ում անձնական հետաքրքրվածությամբ է սադիստ, քրեական հանցանքների մեջ թաթախված մայորը ուղարկվել ուսումնական գումարտակ:

Ինչպե՞ս է հրաձգային գումարտակի շտաբի պետ Ֆահրադյանը այսքանից հետո շարունակում պաշտոնավարել։ Ինչո՞ւ զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը հարց չի բարձրացնում ծառայությունից նրա հեռանալու մասին։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով Forrighs.am-ի այս հարցերին պատասխանեց․ «Զինվորին խփելու համար պայմանական հոդվածի պատճառով Գյոզալյանը չի որոշում հանել նրան, կամ ոչ»։

Սա առնվազն նշանակում է, որ զինվոր ծեծող-ջարդողները ՊՆ և զոփրամասի հրամանատարության հատուկ հովանավորության տակ են և ինչ-ինչ պատճառներով խրախուսվում են վերջիններիս կողմից։

Այսօր հանցագործ մայորն իրեն լիովին պաշտպանված է զգում դատախազության, դատարանների, իր հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից, իսկ քրեական դեպքերը Մատաղիսի զորամասում շարունակվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում