Դանիական Տիրստրուպե քաղաքում երգչուհի Pink-ի մենեջմենթի ներկայացուցիչներին տեղափոխող ինքնաթիռը բռնկվել է: Այս մասին հաղորդել է CBS News- ը:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 5-ի գիշերը: Cessna 560XL մասնավոր ինքնաթիռը թռիչք է կատարել Օսլոյից, որտեղ նախօրեին Pink- ը համերգ է տվել: Միջադեպի ժամանակ ինքնաթիռում եղել է տասը մարդ: Մասնավորապես չորս ամերիկացի, երկու ավստրալացի և մեկ բրիտանացի:
Երգչուհին ինքն ինքնաթիռում չի եղել:
Ըստ Pink-ի ներկայացուցիչների՝ ինքնաթիռում գտնվող ուղևորներից ոչ մեկը չի տուժել: Հաղորդվում է նաև, որ երգչուհու համերգը Տիրստրուպեում չի դադարեցվի դեպքից հետո: