Friday, 26 04 2024
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին

Վերջ, սա լրջագույն պայքար է, ոչ թե պարտիզանություն

Ադրբեջանը, ինչպես և սպասվում էր, արձագանքել է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում բարձրաձայնված հայտարարություններին, Արցախի՝ Հայաստան լինելու վերաբերյալ: Տարօրինակ կլիներ, իհարկե, եթե Բաքուն չարձագանքեր: Սակայն հետաքրքիր է նաև արձագանքը: Խոսքը, իհարկե, ավանդական «թեզերի» մասին չէ, որ Արցախը իրենցն է, ազատագրված տարածքներն իրենցն են, և Հայաստանն «օկուպացրել» է դրանք: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը երեսպաշտություն է համարում այդպիսի հայտարարություններից հետո բանակցության մասնակցելը և Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում հանգամանքի վրա, որ Հայաստանը փաստորեն չունի հարցի կարգավորման մտադրություն: Իսկ ի՞նչ պետք է անեն Մինսկի խմբի համանախագահները:

Այս հարցը, ի դեպ, մենք շոշափել էինք դեռևս ելույթից առաջ, արձանագրելով, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտին է գամված լինելու ոչ միայն համայն հայության, այլ նաև միջազգային ուժային կենտրոնների և առաջինը, իհարկե, Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունը: Մինսկի խմբի համանախագահներից հայտարարություն, արձագանք դեռևս չկա: Կարձագանքե՞ն նրանք Բաքվին, թե՞ ոչ: Մեծ հավանականությամբ, նրանց արձագանքը լինելու է ավանդական ստանդարտի մեջ, որից նրանք դուրս չեկան անգամ Ապրիլյան քառօրյայից հետո, երբ կատարվեցին հայկական խաղաղ բնակչության դեմ անմարդկային գործողություններ, վայրագություններ և պատերազմական հանցագործություններ մեր զինվորների նկատմամբ: Այդ ամենից հետո Մինսկի խմբի համանախագահները ի՞նչ փաստարկի կամ իրավունքի վրա պետք է որևէ ընդդիմախոսության ենթարկեն Հայաստանի վարչապետի արցախյան հայտարարությունները: Այստեղ, սակայն, հանգում ենք ամենագլխավորին, հատկապես նաև այն մեկնաբանությունների համատեքստում, որ տարօրինակորեն հնչել են ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Հայաստանի որոշ շրջանակներից: Դրանք Հայաստանի իշխանությանը քննադատել են Ստեփանակերտում հնչած հայտարարությունների համար՝ ասելով, թե Բաքուն դրանք օգտագործելու է մեր դեմ: Սա իրապես արտառոց մոտեցում և դիրքորոշում է, ու ամենաէականն այն է, որ սա տարիներ շարունակ եղել է Հայաստանի, այսպես ասած, պետական դիրքերում:

Փաստորեն, Հայաստանում կան շրջանակներ, որոնք անընդունելի են համարում Հայաստանի և Արցախի անվտանգային, պետական և ազգային շահի նշաձողերի բարձրաձայնումը և դա համարում են «հակառակորդին տրված խաղաքարտ»: Սա իրապես տարօրինակության գագաթնակետն է, իսկ իրականում՝ քաղաքական հիվանդության և քաղաքական տկարության, երբ սեփական շահը բարձրաձայնելը դիտվում է վտանգավոր: Այդ մտածողության հետևանքով է պատերազմում հաղթող կողմը տարեցտարի վերածվել քաղաքականության ու դիվանագիտության մեջ պաշտպանվող կողմի և արժանացել այսպես ասած՝ կազանյան պլանային առաջարկների, որոնք որևէ ընդհանուր կապ չեն ունեցել Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգության խնդիրների հետ: Ահա այս համատեքստում, անհրաժեշտ է թերևս նոր իրողությունների շրջանակում գիտակցել, որ Մինսկի խմբի համանախագահները արձագանքելու են իրողություններին, որ կստեղծեն Հայաստանը և Ադրբեջանը:

Ըստ այդմ, ամբողջ հարցն այն է, թե ում ստեղծած իրողությունն է լինելու առավել ամուր և կայուն՝ թե՛ քաղաքակրթական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմա-քաղաքական առումով: Մինսկի խմբի համանախագահները մանկապարտեզի դաստիարակներ չեն, որ սաստեն անկարգ երեխաներին: Նրանք համաշխարհային մասշտաբի գործընկերներ են, որ աշխատելու են նրանց հետ, ովքեր պատրաստ են պաշտպանել և պատասխանատվությամբ տեր կանգնել սեփական կենսատարածքին, միաժամանակ դրան հաղորդել արդիական քաղաքական և քաղաքակրթական որակներ և միջազգային խաղացողներին անել դրանցից բխող համարժեքությամբ գործընկերային առաջարկներ: Սա լրջագույն պայքար է, քաղաքակրթական դիմակայություն, և ոչ թե մանր շուստրիություն կամ աշխարհաքաղաքական պարտիզանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում