Վրացական գինու արտահանումը Ռուսաստան նախորդ տարվա համեմատ աճել է 2 %-ով: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության գինու ազգային գործակալությանը:
Նշվում է, որ 2019-ի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Վրաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 29 միլիոն շիշ գինի:
Ռուսաստանը գրավել է առաջին տեղը վրացական գինու խոշոր ներկրողների ցանկում: Երկրորդ տեղում Ուկրաինան է, երրորդում՝ Չինաստանը:
Նշվում է, որ վրացական գինու մատակարարման ամենաբարձր աճը գրանցվել է Միացյալ Նահանգներում: Հունվարից հուլիս ժամանակահատվածում Թբիլիսին Վաշինգթոն է արտահանել մոտ 400 հազար շիշ գինի, ինչը 60 %-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: