Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Նիկոլ Փաշինյանը Քոչարյանին փրկում է ժողովրդի ցասումից, վենդետայից. Չպետք է թույլ տալ արյունախում հրեշների վերադարձը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

-Պարոն Մակեյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել և խոսել իր քաղաքական պլանների մասին, նշել է, որ աշնանը որոշ ուժերի համախմբում կլինի, և նպատակը, կարծս թե, արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելն է։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, քաղաքական ուժերի անելիքները որո՞նք պետք է լինեն։

-Ես առիթ ունեցել եմ ասելու՝ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ցասումից, վենդետայից փրկեց։ Հիմա իրենք աստիճանաբար ներդնում են ժողովրդից գողացած գումարները, պիցցայակերները տեսնում են, որ փողոցում ինչ-որ բանի հնարավոր է հասնել և անցնում են պլան Բ-ին։ Իսկ պլան Բ-ն հետևյալն է՝ Քոչարյանը Հայաստանում որևէ անգամ ժողովրդի քվեն չի ստացել, սկզբից նրան նշանակեց Վազգեն Սարգսյանը, հետո Հոկտեմբերի 27 եղավ, և մնացածը հայտնի սցենար է։ Բնական է՝ ժողովուրդը նրան մերժելու է,  նրան նշանակող չկա, մնում է Հոկտեմբերի 27-ի տարբերակով զինված խմբավորմամբ հարցեր լուծել։

Մենք միամիտ չենք, 30 տարվա քաղաքական ճանապարհ ենք անցել ու հասկանում ենք, որ նոր իշխանությունները սխալներ ու վրիպակներ են թույլ տալիս, բայց երկիրն ինքնահոսի չեն թողնելու, որ այդ արյունախում հրեշները վերադառնան ու փորձեն այս երկիրը հոշոտել։

-Այսինքն՝ կարող ենք ֆիքսել, որ այս հարցում իշխանություններն արտախորհրդարանական դաշտում ունեն իրենց աջակցողներ։

-Ես կարծում եմ, որ ձևակերպումը պետք է հետևյալը լինի՝ ոչ թե իշխանությունների աջակցություն, այլ հեղափոխության սկզբնական փուլում հռչակած արժեքներին աջակցություն։ Ջահելները հարցի լրջությունը չեն ընկալում, մենք պետությանն ենք աջակցում։ Եթե բանը հասնի նրան, որ ընտրության հարց լինի, բնական է, որ մենք կընտրենք իշխանություններին։ Իրենց բոլոր թերություններով հանդերձ՝ նրանք արնախում չեն, կոռումպացված չեն.  կոռուպցիոն համակարգի մի մասը կա, բայց վերնախավը, հատկապես Նիկոլի պարագայում վստահ եմ, որ կոռուպցիայից դուրս է։ Մեր ընտրությունը պետք է լինի հանուն պետության ու հանուն ժողովրդի: Այդ ընտրությունը մենք կկատարենք։ Զուգահեռ՝ չի բացառվում, որ տանենք երրորդ ուժի ձևավորման գործընթաց, որը թույլ չի տա, որ այդ հինգերորդ շարասյունը Հոկտեմբերի 27-ի սցենարը փորձի գործի դնել։ Երրորդ բևեռի դեպքում նրանք կմտածեն՝ սկսե՞ն ուժային տարբերակը, թե՞ ոչ։ Իջևանում էքսպերիմենտ արեցին, օրն էլ պատահական չէր՝ «Սասնա ծռերի» ապստամբության օրը. նրանք այդպիսով  ցույց են տալիս, որ ընդունակ են ամեն ինչի։

-Իսկ հասարակությունը դա թույլ կտա՞։ Ինչքան էլ հիասթափություն լինի իշխանություններից, այլընտրանքը Քոչարյա՞նն է։

-Ես մի բան եմ նկատել. երբ պիցցայակերները բողոքի ցույց էին անում, ջահելներից մեկը դիմադրեց, և ինչ-որ վեճ ու քաշքշուկ եղավ։ Ոստիկանները մի կողմը տարան,  պիցցայակերների նկատմամբ ոստիկանությունը վերապահում ունի։

Հասարակությունը շերտավորված է. մի շերտը Նիկոլի կողմնակիցներն են, ագրեսիվ մասը՝ պիցցայակներները, փոքրամասնություն են, երրորդ մասը՝ մտածողներն են, և չորրորդը՝ անտարբերները։ Ռևանշիստները՝ պիցցայակերները, և Նիկոլի աջակիցներն են հիմա աշխատում, մյուս երկուսը դուրս են մնացել ասպարեզից, մենք պետք է փորձենք այս երկու շերտի վրա աշխատել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում