Tuesday, 14 05 2024
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում

Խիստ կարևոր է, որ հիմա պատրաստ լինենք. 2 ամսից մինչև 2 տարում Ռուսաստանում ճակատագրական փոփոխություններ են լինելու

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցող իրադարձություններն անկասկած շատ ավելի լայն նշանակություն ունեն, քան զուտ ընդդիմադիր գործիչներին սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին մասնակցելու համար չգրանցելու հանգամանքը ու դրա շուրջ առաջացած դժգոհությունը։

Նախագահ Պուտինի վարկանիշն անկում է ապրում, ու հասկանալի է, որ եթե ոչ կոնկրետ այս բողոքի ակցիաներով, ապա այլ առիթով իրադարձությունները կարող են այնպիսի զարգացում ունենալ, որ նա այլևս չկարողանա պահել իշխանությունը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է այժմ Ռուսաստանում, անակնկալ չէ: «Մենք՝ որպես համախոհների խումբ, նախքան կուսակցություն ստեղծելը, մոտավորապես 2014 թվականից՝ Ուկրաինայի վրա հարձակումից հետո, ընդգծեցինք մեր դիրքորոշումը։ Ռուսաստանը վերջնականապես անցավ կայսերական գործընթացի փլուզման փուլ։ Մենք կարող ենք կանխատեսել, որ 2 ամսից մինչև 2 տարի ժամանակաշրջանում այնտեղ սպասվում են ճակատագրական փոփոխություններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խզմալյանը հնարավոր է համարում երկու տարբերակ. «Մեկը, որ նման է լինելու հայկական թավշյա հեղափոխությանը, որի կենտրոնական դերակատարությունը ստանձնելու է ռուսական Փաշինյանը, այսինքն՝ Ալեքսեյ Նավալնին։ Մեզ թվում է, որ դա ռուսական հատուկ ծառայությունների և վերնախավի, օլիգարխիայի մի մասի փորձն է լինելու կանխելու գահավիժման կտրուկ ձևաչափը, որը բերելու է Ռուսաստանի տարածքային կորուստներին։ Նրանք փորձելու են զոհաբերել Պուտինին անձամբ՝ պահպանելու պուտինյան համակարգը։ Երկրորդը, որը նույնպես չի կարելի բացառել, Ռուսաստանի անվերահսկելի տրոհումն է, որը սկսվելու է Հյուսիսային Կովկասի հանրապետությունների անկախական շարժումից՝ Չեչնիա, Ինգուշեթիա, Դաղստան։ Երկու տարբերակում էլ Հայաստանը շատ մոտ ապագայում ստանալու է այն հնարավորությունը, որը մեզ տրվել է 1918, 1991 թվականներին։ Երկու դեպքում էլ մենք պատրաստ չեղանք, բայց խիստ կարևոր է, որ հիմա պատրաստ լինենք, լինենք ճիշտ ճամբարում, ընտրենք ճիշտ դաշնակիցներին, քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական ճիշտ ընտրություն կատարենք»։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, ըստ մեր զրուցակցի, ստեղծվել է հենց նման փոփոխություն սպասարկելու համար. «Մենք կարծում ենք, որ օր առաջ պետք է սկսել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու ու Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց։ Սեպտեմբերի կողմերը կարելի է սպասել կտրուկ զարգացումներ Ռուսաստանում։ Բացառվում է, որ հասնի մինչև 2024 թվականի ընտրությունները։ Իրենք փորձում են հիմա այդ տրոհումը վերահսկելի դարձնել, այսինքն՝ Պուտինին տանել ղազախական տարբերակով, այն է՝ փոխարինել նրա նախագահությունը միայն ուժային համակարգի վերահսկողությամբ կամ խորհրդարանական պետություն ստեղծել։ Յուրաքանչյուր տարբերակն ունի իր լոբբիստները, բայց նրանց վերահսկողությունը նվազում է, ու զարգացումները կարող են իրենց համար անվերահսկելի լինել»։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ, մամլո խոսնակ Վահագն Ավագյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ նշեց. «Մենք չենք կապում Ռուսաստանի ներքին գործընթացները մեր քաղաքական օրակարգի հետ։ Իհարկե, մենք կարծում ենք, որ այն քաղաքական խնդիրները, որ կանգնած են մեր առաջ, լուծվելու են միայն ժողովրդի քաղաքական կամքի գործադրմամբ։ Շատերը փորձում են ներկայացնել այնպես, որ մեր ուժը հակառուսական մոտեցում ունի։ Մենք միշտ ընդգծել ենք, սակայն, և օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ նշեմ, որ մեր ուժը դեմ է Ռուսաստանի կայսերական նկրտումներին, որի հետ ռուս ժողովուրդը կապ չունի։ Մենք ռուս ժողովրդի ժողովրդավարական զարգացմանն ու կայացմանը չենք կարող դեմ լինել, դա իրենց ներքին խնդիրն է ու մեր օրակարգի հետ կապված չէ»։

Մեր այն դիտարկմանը, թե Ռուսաստանում ներքին վերադասավորումները, ցնցումները և Պուտինի իշխանության հնարավոր տապալումը չեն կարող մեզ վրա անդրադարձ չունենալ, Վահագն Ավագյանն արձագանքեց. «Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ եթե հայ ժողովուրդը իր քաղաքական կամքի գործադրման ինստիտուցիոնալ, ժողովրդավարական, իրավական մեխանիզմ ստեղծի՝ անկախ նրանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն Ռուսաստանի Դաշնությունում, մենք մեր առաջ դրված քաղաքական խնդիրները լուծելու ու կայուն զարգացում ապրելու հնարավորություն կունենանք։ Իհարկե, պարզ է, որ այնպիսի հսկա պետությունը, որում միլիոնավոր հայեր են բնակվում, որից մենք այսօր դեռ կիսագաղութի կարգավիճակում կախված ենք, իր ներքին ցնցումներն այստեղ արձագանք ստանալու են։ Բայց շատ կարևոր է հասկանալ, որ մեր ներքին ժողովրդավարական ինստիտուցիոնալ զարգացման պրոցեսների կասեցումն է բերելու հնարավոր ցնցումների։ Մեր ժողովուրդը պետք է շատ պարզ գիտակցի՝ անկախ նրանից, թե դրսում ինչպիսի զարգացումներ կլինեն, մենք պետք է պարտադրենք ժողովրդավարական ինստիտուցիոնալ փոփոխություններ»։

Ըստ Ավագյանի՝ եթե մենք նախկինում խոսել էինք Հանրապետական կուսակցությանը Կուսակցությունների մասին նոր օրենք, Ընտրական նոր օրենսգիրք, նոր Սահմանադրություն պարտադրելու մասին, ու եթե մենք տեսնում ենք, որ «Իմ քայլի» իշխանության օրոք գործընթացն առաջ չի գնում, ապա ժողովուրդը պետք է գիտակցի, որ չպետք է թույլ տա, որ ժողովրդավարական ինստիտուցիոնալ պրոցեսները կասեցվեն: «Ուստի պետք է պարտադրենք «Իմ քայլին» նախկինում իր ստանձնած պարտավորությունները ի կատար ածել»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում