Tuesday, 14 05 2024
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը

Ստեփանակերտը մեծ ուշադրության կենտրոնում. ուժային կենտրոնների սպասումը

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթի մասին ազդարարելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անկասկած, գրավել է ոչ միայն Հայաստանի հանրության, այլ, նաև առանց չափազանցության, ուժային մի շարք կենտրոնների ուշադրություն՝ թե Մինսկի խմբի համանախագահ եռյակի, թե նաև արցախյան և ռեգիոնալ լայն հարցերում շահառու, հետաքրքրություն ունեցող կենտրոնների ուշադրությունը: Այս տեսանկյունից, վարչապետի հայտարարությունը կամ ազդարարումը անշուշտ պետք է դիտարկել ոչ միայն ներքին իրողությունների, նախկին համակարգի հետ նոր իշխանության դիմակայության, այսպես կոչված՝ հակահեղափոխության ջանքերի, Արցախի նախագահի ընտրության գործընթացում այդ հանգամանքների ներգրավվածության տեսանկյունից: Գործնականում, ազդարարելով համահայկական օրակարգի խոսակցության մասին, Նիկոլ Փաշինյանը ազդարարել է հենց միջազգային ընդգրկումն ու նշանակությունը, որ ունենալու է Ստեփանակերտում իր սպասվող ելույթը: Այդ իմաստով հատկանշական է, որ Փաշինյանը ելույթը մի կողմից պլանավորել է Համահայկական խաղերի բացման առիթով և դրա նախօրեին՝ ցույց տալով, որ Ստեփանակերտ այցը չի պարփակվում լոկ համահայկական շրջանակով, և պատահական չէ, որ ընդգծում է Ստեփանակերտի լեգենդար հրապարակի հանգամանքը, որտեղից գործնականում սկսվել է համաշխարհային մասշտաբի փոփոխություն:

Խոշոր հաշվով, Ստեփանակերտի հրապարակում խորհրդանշականորեն ազդարարվելու է թերևս Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության թեկուզ պայմանական կոնցեպտը: Սա, թերևս, հիմք է տալիս եզրակացնելու, որ Ստեփանակերտից սկսվելու է հայկական պետականության նոր ընթացքի ազդարարում ավելի լայն իմաստով, քան զուտ արցախյան հարցը: 2019-ի մարտի 19-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների պատմական նիստը, առաջին համատեղ նիստը և այն էլ Արցախի մայրաքաղաքում: Եվ այդ պատմական նիստի ընթացքում Փաշինյանը ներկայացրեց արցախյան կարգավորման գործընթացում Երևանի նոր մոտեցումներն ու հարցադրումները Մինսկի խմբի համանախագահներին, որը քաղաքական իրական տողատակի առումով պարզապես համանախագահներին ուղղված ազդակ էր, որ հայկական կողմը մերժում է Մադրիդյան սկզբունքները:

Սա, իհարկե, երկարատև և լուրջ քաղաքական, դիվանագիտական աշխատանք պահանջող գործընթաց է, որը, սակայն, չի կարող լինել ինքնին առանձին գիծ:

Հարցի ընդգրկումն ու արժեքը հայկական պետականության համար այնպիսին է, որ ենթադրում է համազգային ռազմավարության շրջանակ, և Փաշինյանը գործնականում ազդարարել է օգոստոսի 5-ին Ստեփանակերտում այդ նոր շրջանակի մատուցման մտադրությունը, համահայկական քաղաքականության նոր շրջանակի մատուցման մտադրությունը, որի մեջ կարող է արդյունավետ ու կենսունակ լինել արցախյան նոր ռազմավարությունը և Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու քաղաքական որոշման սկզբունքային սպասարկումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում