«Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն 27 տարի է, ինչ գործում է, և այդ ընթացքում հազարից ավելի ծրագրեր է հասցրել իրականացնել, հարյուր- հազարավոր նվիրատուներ ունի ամբողջ աշխարհում: Մինչ 2018թ. հեղափոխությունը, նախկին իշխանություններին մեղադրում էին Սփյուռքին բացառապես ֆինանսական հարցերով դիմելու մեջ: Հեղափոխությունից հետո՝ ազգընտիր իշխանություն ունենալով պայմանավորաված, արդո՞ք որևէ բան փոխվել է: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց. « Այո՛, իհարկե փոխվել է: Համաձայն եմ այդ գնահատականի հետ, որ նախկինում Սփյուռքի համայնքները դիտարկել են որպես գումարներ հայթայթելու օբյեկտ՝ այդ գումարները տարբեր նպատակներով օգտագործելու համար, շատ դեպքերում նաև դրա դիմաց ինչ-որ բան առաջարկելու պայմանով: Վերջին ժամանակահատվածում Սփյուռքում ուղղակի զարմացած են, ասում են՝ մեզ հետ վաղուց այսպես չէին խոսել՝ բաց, ազնիվ: Եվ մարդկանց աջակցությունը հիմա շատ ավելի բարձր է, խանդավառությունն ու ոգևորությունը՝ ավելի մեծ է:
«Հայաստան» Համահայկական հիմնադրամը հսկայական գործ է կատարել: Այն չպետք է դտարկել մեկ անձի տիրույթում, այլ պետք է դիտարկել որպես մեկ ամբողջական կառույց, որը աստճանաբար վերածվում է մեծ ցանցի»- նշեց Հայկակ Արշամյանը՝ հավելելով, որ նոր ռազմավարություն է մշակվել, որն արդեն հաստատվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:
Հ. Արշամյանի խսքով՝ Սփյուռքում հիմնադրամի նկատմամբ հիասթափությունը շատ մեծ էր. «Շատերը հեղափոխության մասին լսել էին, բայց երկրում տեղի ունեցած փոփոխություններից տեղյակ չէին: Լուրջ մտավախություն կար, որ մարաթոնին քիչ գումար կհավաքագրվի: Բայց հեռուստամարաթոնը որոշ չափով ճգնաժամից հանեց հիմնադրամին: Նվիրատուները մոտ 20 տոկոսով ավելի շատ էին, քան նախորդ տարիներին: Հարցը ոչ թե նրանց նվիրաբերած գումարի չափն է, այլ ներգրավվածությունն է և հայրենիքի նկատմամբ սեփականության զգացման բարձրացումը»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































